Գնացել էի խանութ առևտրի, դրամարկղի մոտ կանգնած հարս ու կիսուր վիճում էին․ Էդ հարսը այնպիսի օյին դրեց խողճ կնգա գլխին, որ․․․Իմ հարսը լիներ մազերը կպոկեի։Գնացել էի խանութ տան համար առևտուր անելու: Հասել էի դրամարկղի մոտ սպաս ում էի հերթիս: Ուրեմն ինձնից առաջ մի տղամարդ էր կանգնած, իրենից առաջ էլ հարս ու կիսուր էին կանգնած, որ վճարումն անեն:
Ապրանքներն էին դատարկում: Գիտեմ, որ հարս ու կիսուր են, որովհետև մեր կողմերից են, չեն ճանաչում, բայց շատ եմ տեսել: Մի խոսքով սկեսուրը զամբյուղից ինչ ապրանք հանեց, հարսը դրեց մի կողմ՝ ասելով աշխատողին, որ սրանք մի հաշվեք:Էս կինն էլ աս ումա, աղջի ոնց չհաշվի, օրերից մի օր սիրտս մի բանա ուզել, թող հաշվի ես իմ թոշակից կտամ էտ փողը:
Հարսը պտտվել ասումա, սուս մնա, մի խայտառակի ինձ հիմա, ինչ ասում եմ էտ արա: Էտ կնոջ վերցրածը ընդամենը անանուխի կոնֆետ էր, որ եսիմ ինչ գումար չէր ու պահածոյացված ձուկ: Մոտ 1500 դրամի պատմություն էր: Բայց հարսը չէր թողնում, որ դա անցկացնի վաճառողը:Ու էտ շոուն բոլորը տեսնում են:
Պատճառը ոչ մեկ չգիտի ինչի չէր թողնում հարսը կիսուրը առնի էտ կոնֆետն ու շպռոտը, բայց էն որ շատ կոպիտ էր խոսում տարեց կիսւորի հետ դա ահավոր էր: Էնքան արեց, վերջը իմ դիմացի կանգնած տղամարդը ասեց, հաշվեք էտ երկու ապրանքը գումարը իմ ապրանքի հետ կտամ:Էս աղջիկը նայեց էտ մարդուն, նայեց կիսուրին ասեց՝ այ պառավ, քո բկի պատճառով խայտառակ եղանք ու դուրս եկավ:
Հետևից էլ սկեսուրը դուրս եկավ ու չվերցրեց ապրանքը: Շատ տհաճ պատկեր էր իրականում: Մարդն ասումա ես իմ թոշակի փողով կառնեմ դու գործ չունես, նա վատանում էր մի հատ էլ փոխանակ ամոթից գետինը մտնի, շոու չսարքի կասսայի մոտ, վճարի գնա, բո լորին վատդրության մեջա դնում: Չգիտեմ, ինչի ասես ականատես կլինես էս կյանքում: