Ընկերուհուս մոտ ի սկզբանե ամեն ինչ հիանալի էր: Գոռը նրան սիրում էր, գեղեցիկ ծաղիկներ նվիրում, ռես-տորան հրավիրում: Անին՝ ընկերուհիս, իսկապես երջանիկ էր:Գոռն ուներ ամեն ինչ. տուն, մեքենա, աշխա-տանք, ընկերուհիս էլ հասարակ ընտանիքից չէ:Սակայն հարսանիքի ժամանակ տհաճ միջադեպ եղավ:
Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. գեղեցիկ և ճաշակով սրահ, համեղ ուտեստներ, լավ երաժշտություն:Ինչ-որ պահի փեսան դուրս եկավ սրահից, նույնիսկ չէի նկատել, թե կոնկրետ երբ: Այդ ընթացքում զանգեց մայրս, և գնացի, որ միջանցքում խոսեմ հետը, սակայն կյանքումս երբևէ հանդիպած ամենավատ տեսարանի ականատե-սը դարձա:Գոռը մի աղջկա հետ էր գրկախառնված, և միանգամից նկատեցի, որ այդ աղջիկը հղի է…
-Ի՞նչ ես անում, Գոռ,- մոտեցա նրանց:
-Էմման իմ երեխային է սպասում: Ծնողներս գիտեն այս ամենի մասին, բայց ստիպեցին, որ Անիի հետ ամուսնա-նամ, միայն նրա համար, որ նա հարուստ ընտանիքից է:
-Իսկ ինչու՞ Անիին չէիր ասում դրա մասին, ինչի՞ համար է այս ամենը:
-Ես վախենում էի…
Ես ոչինչ չասացի Անիին, պարզապես ստեցի, թե իբր մայրս իրեն վատ է զգում և շուտ դուրս եկա:Որքան էլ, որ զարմանալի չէ, նորապսակները 1 ամիս անց բաժանվեցին: Գոռն ամուսնացավ այդ աղջկա հետ, իսկ Անին փոր-ձում է նոր կյանք սկսել: