Գնում եմ տուն, մուտքի դռան մոտ հայտարարություն եմ տեսնում․ Հարգելի հարևաններ, այսօր կորցրել եմ 1000 դրամ․․․

Այս պատմությունները կստիպեն ձեզ հավատալ, որ գոյություն ունեն մեծահոգի ու բարեսիրտ մարդիկ․․․ աշխարհը ապահով ձեռքերում է․․․

Կորցրած գումար

Գնում եմ տուն։ Մուտքի դռան վրա հայտարարություն եմ տեսնում։

«Հարգելի հարևաններ։ Այսօր առավոտյան՝ մոտ 8։30, մուտքի դռան մոտ կրոցրել եմ 1000 դրամ։ Եթե գտնեք, խնդրում եմ, բերեք 76 բնակարան։ Թոշակս քիչ է, այնպես որ դա ինձ համար մեծ գումար է։»

Բացեցի դրամապանակս, մեջից 1000 դրամանոց հանեցի, մի թեթև ճմրթեցի, բարձրացա վերելակով ու տվեցի 76 բնակարանի զանգը։ Մի ժպտերես տատիկ բացեց դուռը։ Երբ ես նրան մեկնեցի գումարը, նա արտասվեց ու ամուր գրկեց ինձ։ Երբ էմոցիաները հանդարտվեցին, տատիկը պատմեց, որ ես արդեն 7-րդ մարդն եմ, ով «գտել է» գումարը։

Շնորհակալ եմ ձեզ, մարդիկ։

Փափուկ խաղալիքներ

Մի օր ես ու ընկերուհիս առևտրի կենտրոնի խաղասրահում փոքր փափուկ խաղալիքներ շահեցինք։ Երբ մենք արդեն պատրաստվում էինք գնալ, հանդիպեցինք մի տղամարդու՝ մտավոր հետամնաց որդու հետ։ Մենք այն-քան խղճացինք երեխային, որ որոշեցինք մեր շահած խաղալիքները նրան նվիրել։ Տղան վերցրեց դրանք ու ա-սաց․

—Շնորհակալություն։

Ու մենք նկատեցինք, որ երեխայի հոր աչքերից արցունքներ հոսեցին։ Պարզվեց, որ դա առաջին բառն էր, որ արտասանել է երեխան վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS