Գնում էի եկեղեցի որոշեցի խանութից մի բան գնել․ Այնտեղ մի տհաճ տղամարդ հերթում ինձանից առաջ անցավ․ Եկեղեցու մուտքի մոտ կրկին նրան հանդիպեցի ու․․․Ուղղակի ցնցված եմ, նման բան չէի սպասում

Գնում էի եկեղեցի որոշեցի խանութից մի բան գնել․ Այնտեղ մի տհաճ տղամարդ հերթում ինձանից առաջ անցավ․ Եկեղեցու մուտքի
մոտ կրկին նրան հանդիպեցի ու․․․Ուղղակի ցնցված եմ, նման բան չէի սպասում։Մի օր գնացել էի եկեղեցի, ուզում էի ապաշխարեի,
սխալներիս և վատ մտքերիս համար Աստծուց ներողություն խնդրեի։

Մինչ հասա եկեղեցու մոտ, հասկացա, որ շատ քաղցած եմ։Մոտակայքում հացաբուլկեղենի խանութ նկատեցի։Ներս մտա,հերթի մեջ
կանգնեցի։ Հանկարծ մի տղամարդ խցկվեց ինձնից առաջ և առանց դեմքիս նայելու ասաց․

-Ես վաղուց էի հերթ պահել։ Կներեք։

Զզվելի մարդ։ Թրաշած գլխով, տհաճ, դրամապանակը պայուսակիցս հաստ, օծանելիքի հոտ է գալիս վրայից․․․

-Ինձ 2 հատ սուրճ կտա՞ք։

-Ո՞ր սուրճից եք ուզում,-հարցրեց վաճառողուհին։

-Ամենալավը տվեք, — ասաց տղամարդը։ Իսկ ես կրկին համոզվում եմ, որ նրա նմանները անպայման պիտի բոլորին ցույց տան, որ
շատ գումար ունեն։

Հետո նա էլի ինչ-որ թխվածքներ ու կարկանդակներ վերցրեց։ Ես մտովի ատում էի նրան։

-Ի՞նչ է, կինդ կամ սիրուհիդ չեն կարող քեզ համար թխել, ես ուշանում եմ, եկեղեցի պիտի գնամ,- մտովի վիճում էի նրա հետ և տհաճ
հայացքներ գցում տղամարդու վրա՝ հույս ունենալով,որ նա կնկատի և կհասկանա, որ չի կարելի այդքան զզվելի լինել։Վերջապես նա
դուրս եկավ խանութից, բայց քանի որ վազեց, ակամա պտտվեցի և տեսա․․․ որ նա մոտեցավ եկեղեցու մուտքի մոտ նստած մուրաց-
կանին։ Սուրճն ու թխվածքները, որ նա նոր գնել էր, տվեց նրան։

Ոտքերս թուլացան, սկսեցի ինձ ատել մտքերիս համար․․․Դուրս եկա խանութից և քայլեցի նրանց կողմ։ Տեսա, որ տղամարդը բարձ-
րացրել է մուրացկանի շալվարը և շոշափում է նրա ոտքերի վերքերը, հարցեր տալիս։

-Չե՞ք վախենում ձեռք տալ,-փորձելով զզվանքս թաքցնել՝ հարցրեցի ես։

-Ոչ, ես բժիշկ եմ, իսկ այս մարդուն օգնել է պետք։

Աստված իմ, որքան բարություն կար նրա աչքերի մեջ, ինչպե՞ս չէի նկատել դա․․․Իսկ մուրացկանն էլ ամենաերջանիկ մարդու տեսքն
ուներ այդ պահին, գոհ նստած խմում էր խանութի ամենալավ սուրճը և ուտում կարկանդակները․․․

Ես էլ լուռ գնացի եկեղեցի, բայց դե դրանից ի՞նչ օգուտ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS