Գնչուական աստղագուշակ, որը 95 տոկոս հավանականությամբ որոշում է յուրաքանչյուր մարդու ճակատագիրը

Գնչուները հայտնի են իրենց գուշակություններով։ Esotericblog.ru-ն գրում է, որ նրանք նաև սեփական աստղագուշակն ունեն, որով որոշում են մարդու ճակատագիրն ու բնավորության գծերը։

Գնչուական աստղագուշակում 12 նշան կա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է որոշակի ժամանակ։

1. Գավաթ՝ 21.01-19.02։ Այս ընթացքում ծնված մարդիկ վճռական չեն, տատանվում են և երկար ժամանակ մտածում են՝ մինչև որևէ միտք իրականության վերածելը։ Հակված են գործերը թողնել անավարտ վիճակում՝ չնայած ի ծնե օրիգինալ են և ստեղծագործ։

Այս մարդիկ նրբորեն զգում են ներդաշնակությունը հարաբերություններում, երազում են երջանկացնել շրջապատին։ Նրանց դեպքում նկատվում է նաև ավելի շատ ծախսելու սովորություն, քան նրանց թույլ են տալիս եկամուտները։

2. Կնգուղ՝ 22.02-20.03։ Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում բավական կասկածամիտ են, հանգիստ, լուրջ։ Կարողանում են գտնել նվիրված և անկեղծ ընկերների, ովքեր պատրաստ են նրանց օգնություն ցուցաբերել կարիքի ժամանակ կամ աջակցել անհանգստության ու տխրության պահերին։

Պարբերաբար ֆինանսական դժվարություններ են ունենում, բայց արագորեն լուծում են դրանք։ Աշխատանքում վճռական են և նախաձեռնող։

3. Դաշույն՝ 21.03-20.04։ Բավական պրակտիկ են, նախանշված ճանապարհին ժամանակ չեն կորցնում, միշտ արագ ու ուղիղ շարժվում են դեպի իրենց նպատակը։ Ինտուիցիան լավ է զարգացած, այս մարդիկ հաջողակ են ազարտային խաղերում։

Մրցակցության սիրահար են, միշտ շարժվում են առաջ՝ դեպի սեփական նպատակները, բայց հակված են իմպուլսիվ, երբեմն՝ նաև ագրեսիվ քայլերի։ Կարողանում են լավ տնօրինել գումարը, հրաշալի ադմինիստրատորներ են։

4. Պսակ՝ 21.04-20.05։ Հարամարավետության ու շքեղության սիրահարներ են, կարծում են, որ իրենց համապատասխանում է միայն լավագույնը։ Միևնույն ժամանակ՝ հակված չեն վատնելու գումարը։ Աներեր համառություն ունեն։

Համառ են կամակորության աստիճանի, ինչը երբեմն կարող է առաջացնել շրջապատի դժգոհությունը, սակայն հիմնականում առաջացնում է հիացմունք նրանց ձեռքբերումների նկատմամբ։ Հազվադեպ են սպասում, որ բարեկեցությունն իրենց բաժին կընկնի երկնքից, այդ պատճառով էլ շարժվում են առաջ, զարգացնում իրենց գործը։ Արդյունքում՝ գործադրված ջանքերը միշտ հաջողություն են բերում և անձնական աճ։

5. Մոմակալ՝ 21.05-20.06։ Երբեք սառն անտարբերություն չեն ցուցաբերում։ Ջերմ են, ուրախ, սիրված շրջապատի կողմից, ինչի մասին շատ լավ գիտեն։ Կարող են անշահախնդիր և առատաձեռն թվալ, սակայն սա՝ միայն առաջին հայացքից։

Իրականում խելամիտ են, հասկացող, ինչը մյուսների մոտ հիացմունք է առաջացնում։

Մինչև գումար ծախսելը նախընտրում են որոշակի չափի գումար հավաքել։ Երբեմն խնայելու ձգտումը չափազանցված է լինում, և նրանք կարող են ժլատ դառնալ։

6. Անիվ՝ 21.06-21.07։ Այս նշանի տակ ծնվել են այն մարդիկ, ովքեր ենթարկվում են զգացմունքներին ու իմպուլսներին։ Փոփոխական են, անկայուն, իսկ զգայունությունը կարող է վերածվել խոցելիության։ Ավելի շատ հակված են երազանքների, քան պրակտիկ գործողությունների։ Լուռ պահապաններ են։

Կարողանում են կենտրոնացնել սեփական ուշադրությունը։ Հավաքվածությունն ու կենտրոնանալու կարողությունը նրանց հնարավորություն են տալիս կենտրոնանալ խնդրի վրա, կարող են ղեկավար պաշտոններ զբաղեցնել, առանձնանալ բարձր արտադրողականությամբ։

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/1459

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS