Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր,
Որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր բոլոր արարածներին,
Իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց,
Ովքեր հավատում են Քեզ:
Զօրացրու՛ և մեզ, Տեր՛,
Ոահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ:
Որպեսզի լուսավորված մտքով միշտ
Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք բոլոր սրբերի հետ`
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ,
Որին վայել է փառք, իշխանւթյուն և պատիվ
Այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից
Ամեն:
