Օրերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ՌԴ-ում բնակվող, ծննունդով Իջևան քաղաքից Գարիկ անունով մի տղամարդ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Այդ տեսանյութի տարածումից երեք օր անց նույն անձը նոր տեսանյութ է տարածում, որտեղ արդեն ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից, նրան անվանելով «թագավոր» և մաղթելով, որպեսզի «թագը նրա գլխից անպակաս լինի»:
Այս տեսանյութի տարածումից հետո մեր խմբագրություն ստացած նամակով նրա տեսանյութում ելույթ ունեցող քաղաքացու բարեկամ ներկայացած ոմն Մակիչ հատնել է, որ իրականում ռուսաստանցի գողականներն են ստիպել իր բարեկամին, որպեսզի ներողություն խնդրի և այդ կապացկությամբ տեսանյութ նկարի, որը պետք է նախկին տեսանյութի չափ տարածվի համացանցում:
Հիշեցնենք, որ ժամանակին նման միջադեպեր են եղել նաև Սերժ Սարգսյանի անվան հետ կապված: Նրա իշխանության վերջին տարիներին մի քանի քաղաքացիներ վիրավորական տեսանյութեր էին հրապարակել համացանցում, որից հետո նորից քրեականների միջոցով ստիպում էին այդ մարդկանց ներողություն խնդրել և նվաստացնում էին նրանց:
Այս տեսանյութում առկա են 18+ հայհոյանքներ
Աղբյուր՝ Politik.am