Գողը փորձում է ջարդել խանութի ապակին, սակայն նոկաուտի է ենթարկում իր ընկերոջը

Լոնդոնում ձախորդ գողը, փորձելով կոտրել ապակե դուռը, իր հանցակից ընկերոջը նոկաուտի է ենթարկել։ Ծիծաղաշարժ պահի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։

Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդների խումբը մոտոցիկլետով մոտենում տվյալ վայրին։ Նրանցից մեկը փորձում է աղյուսով կոտրել ապակե դուռը, սակայն խփում է իր ընկերոջ գլխին։

 

Ձախորդ գողը փորձում է ուշքի բերել ընկերոջը, սակայն նրան խանգարում է անվտանգության աշխատակիցը։ Նրան տեսնելով ավազակախումբը փախուստի է դիմում՝ ընկերոջը գետնին պառկած թողնելով։

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS