-Գուցե ձեր տանը հավաքվենք Ամանորին․․․Սկեսուրս փորձում է խղճահարություն առաջացնել, չգիտեմ ինչ անեմ

-Գուցե ձեր տանը հավաքվենք Ամանորին․․․Սկեսուրս փորձում է խղճահարություն առաջացնել, չգիտեմ ինչ անեմ

Ուզում եմ խորհուրդ հարցնել: Խնդիրս կապված է ամուսնուս հարազատների հետ:Ամուսնուս ծնողները, քույրն ու եղբայրը՝ իրենց
ընտանիքներով հանդերձ բոլոր տոներն ու այդ թվում Ամանորը սովորաբար մեր տանն են նշում: Ու իհարկե ստիպված եմ լինում սե-
ղան գցել, հավաքել, ամեն ինչ ինքնուրույն պատրաստել, մաքրել, դեռ չեմ խոսում գումարային ծախսերի մասին:

Անցյալ տարի որոշեցի հիշեցնել, որ ես էլ սովորական մարդ եմ, այլ ոչ թե սպասուհի, ու հայտնեցի, որ այլևս չեմ պատրաստվում այդ
բոլոր գործերն ինձ վրա վերցնել: Ու առաջարկեցի հավաքվել ուրիշ մեկի տանը կամ էլ ռեստորանում: Իսկ ավելի լավ կլիներ, եթե յու-
րաքանչյուր ընտանիք հատկապես Նոր տարին նշեր իր տանը:

Բայց նրանք ինձանից նեղացան, ինչը բոլորովին զարմանալի չէր:Համենայն դեպս, անցյալ Նոր տարուն ու տարվա ընթացքում տար-
բեր տոներին մեր տանը այդպես էլ չհավաքվեցինք:Ու ահա մի քանի օր առաջ զանգում է սկեսուրս ու ասում, որ շատ է կարոտել մեր
ընտանեկան հավաքույթները, ու վատ չէր լինի, եթե այս տարի Ամանորրի գիշերը էլի միասին դիմավորենք: Ասաց, որ չի ուզում որևէ
մեկի տուն գնալ, քանի որ միայն մենք ենք պատվաստված.

—Ախր մենք մեծ մարդիկ ենք, իսկ եթե գնանք մի տեղ, վարակվենք, էլ չենք լավանա, արդեն երիտասարդ չենք:

Ասացի, որ մենք նույնպես կարող ենք հիվանդանալ, պատվաստումը մեզ չի ապահովագրում ոչ մի բանից: Ես գիտեի, թե ինչ կա սկե-
սուրիս մտքին: Բայց հետո նա շարունակեց.

—Մենք մեծ ենք, ով գիտի, հաջորդ տարի ողջ կլինենք թե չէ…

Ու այդ կերպ նա փորձում է ազդել իմ խղճի վրա, որովհետև գիտի, որ նման դեպքերում դեմ եմ գնում սկզբունքներիս, ոտնահարում
եմ սեփական շահերս:Երբ նա սկսեց արտասվել, ասացի, որ կմտածենք՝ արդյո՞ք կարող ենք շատ ծախս անել թե ոչ: Եվ իսկապես, ես
ու ամուսինս որոշել էինք այս տարի համեստիկ առևտուր անել, բայց եթե այդ 3 ընտանիքները գան, ստիպված կլինենք բավականին
մեծ գումար ծախսել:Ինչպես ասում են, «խղճիս ձեռքը կրակն եմ ընկել»… Չգիտեմ՝ թե ինչ անեմ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS