Գրիգոր Լուսավորչի աղոթքը

Փրկիչ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայիր ինձ և ողորմիր ինձ, փրկիր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ ու հագեցրեց իմ քաղցը և զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները ու լցրեց իմ սիրտը:

Այժմ երկրպագում և աղաչում եմ, ծունկի գալիս ու հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարիր ինձ համար Քո շնորհի խոստումը և պահիր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը:

Մի բարկանա իմ վրա, Մարդասեր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ [շնորհն] իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաև իմ միտքը՝ չտանելով [նրա] ալիքների բազմությունը:

Օրհնված Հորդ կերպարանք և ճառագայթ, դադարեցրու դեպի ինձ [եկող] շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը:

Հետո այնտեղ դարձյալ պարգևիր ինձ այն և պահիր ինձ Քո արքայության մեջ, մի հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տուր ինձ իմ խնդրածները, ու Հայտնության Օրն իմ օթևանը թող օրհնվի Քո Հոր կողմից:

Շնորհիր ինձ, Քրիստոս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը: Եվ Քեզ փառք հավիտյանս.

Ամեն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS