Գևորգ Դավթյան. «Շատերը դեռ փորձում են պաշտոնը ծառայեցնել անձնական հարստացման համար».

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատերը դեռ փորձում են պաշտոնը ծառայեցնել անձնական հարստացման համար, մյուսի իրավունքը խախտելով։ Իհարկե, ես դեմ չեմ, երբ պաշտոնը կամ դիրքը չափի մեջ բարեկեցություն լինի այդ անձի համար, դա նաև նորմալ է, սակայն այդ բարկեցությանը զուհագեռ պետք է առաջ մղվի առնվազն մյուսների, անմիջական մասնակցողների, ի վերջո հասարակության բարեկեցության ապահովումը առնվազն միջին մակարդակով և դեռ ավելին։

Ասածս նա է, որ դեռևս մեր երկրի պետական կամ պետական փոխկապակցված մարմիններում բազմաթիվ պաշտոն կամ դիրք զբաղեցնել ցանկացողների մոտ նպատակը միայն սեփական բարեկեցության ապահովումն է և վերջ, սակայն այն չի կարող հարատև լինել, քանզի իրավունքի խախտումները ի վերջո ենթակա են պաշտպանության և վերականգման։ Արդյունքում աշխատում են աշխատողները, իսկ չաշխատողները, կամ աշխատանքը անձնական շահերով ծառայեցնողները դուրս են մղվում։

Ընդ որում, պեոտության և պետության հետ փոխկապակցված աշխատողների եկամուտները կայուն են լինում, ինչը չես կարող ասել մասնավոր հատվածի վերաբերյալ, քանզի պետության գործունեության նպատակը հասարակության բարեկեցության ապահովումն է։ Ի վերջո պետությունը` բիզնես չէ, այն հարստացման միջոց չէ, այն ժողովրդի ներկայացուցիչն է` որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերություններն ի նպաստ ժողովրդի, քաղաքացու։ Այդ իսկ պատճառով պետության ծառայողի եկամուտների անհամապատասխանությունը աշխատածին տանում է պետության քայքայման»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS