Մեր նախնիների իմաստությունը կօգնի խուսափել որոշ սխալներից տանը բարեկեցություն և երջանկություն պահպանելու համար: Ամեն օր մենք որոշ գործողություններ ենք անում, չգիտակցելով որ դրանով մեր տնից հեռու ենք վանում բարեկեցությունը:Երեկոյան աղբ մի թափեք: Սա ոչ միայն աղքատություն է բերում, այլ նաև տհաճություններ կյանքում: Էզոթերիկները խորհուրդ են տալիս աղբը թափել անթափանցիկ տարայով կամ փաթեթով:Ազատվեք այն ամենից, ինչը ավելորդ է:
Դատարկ շշերը, հին թերթրը, անպիտան հագուստը, կեղտոտ կոշիկները և սպասքը անհաջողության մագնիս են, դրանք տանից քշում են ֆինանսները: Մաքուր պահեք տան անկյունները, փոշին և սարդոստայնները բացասական էներգիա են կուտակում, ինչը վատ է անդրադառնում ֆինանսական բարեկեցության վրա, իսկ տան բարեկեցությունը կախված է ֆինանսական բարեկեցությունից:Փողը մի դրեք սեղանին:
Փողը չի սիրում անտարբեր վերաբերմունք, փողը երբեք մի շպրտեք, փողը հատուկ վերաբերմունք է սիրում:
Փողը պետք է պահել նրա համար նախատեսված հատուկ տեղում և առանձին:Երեկոյան ժամերին պարտքով փող մի տվեք: Դրանով դուք ձեզ դատապարտում եք սնանկության:Մի կանգնեք շեմին, որպեսզի չխոչընդոտեք ֆինանսական հոսքի մուտքը, երբեք ոչինչ մի փոխանցեք շեմի վրա:
Դա կարող է բացասաբար ազդել ֆինանսական բարեկեցության վրա:Կարելի է համաձայնել, կարելի է հերքել, կարելի է հետևել, կարելի է պարզապես անհեթեթություն համարել այս ամենը, դա յուրաքանչյուրի ընտրությունն է, սակայն մի բան հաստատ է, մեր նախնիներն իմաստուն էին և բարեկեցիկ կյանքով բոլորն են ուզում ապրել: