Կարիճներն ակտիվ են, լի էներգիայով, կասկածամիտ: Ուժեղ ոգի ունեն, որի հետ հարկավոր է հաշվի նստել:
Սեքսուալ են:
Մի փորձեք դիմադրել: Եթե տարօրինակ զգացում ունեք տղամարդու հանդեպ, ով մետրոյում քնել է՝ գլուխը դրած ձեր ուսին, մեծ է հավանականությունը, որ նա ծնվել է նոյեմբերին:
Ձգտում են գերակայության և վերահսկողության:
Կարիճները կարող են նյարդայնացնել ձեզ՝ սպասելով, մինչև դուրս կգաք ափերից՝ ձեզ տեղը դնելու համար:
Միշտ հաղթում են:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համառ են, ուժեղ, հակված են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:
Փակ բնավորություն ունեն:
Կարիճները չեն ցանկանում, որ մարդիկ տեղյակ լինեն իրենց գործերի մասին: Մի փորձեք հետևել նրան:
Ցանկանում են տեղյակ լինել ձեր գործերից:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չափազանց հետաքրքրասեր են, սիրում են հետազոտել, իմանալ նորը: Ավելի լավ է՝ ինքներդ պատմեք ամեն ինչ ձեր մասին: Հակառակ դեպքում Կարիճները ձեզ կտանջեն հարցերով, կհետևեն ձեզ՝ հետաքրքրվելով՝ ինչ եք թաքցնում:
Կարիճներին հատուկ է սարկազմը:
Սա չի նշանակում, թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չար են: Ավելի լավ է՝ սովորեք հումոր փնտրել նրա խոսքերում. դա էականորեն կպարզեցնի կյանքը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին չի հետաքրքրում՝
ինչ են իր մասին մտածում մյուսները:
Անկեղծ են: Մի հարցրեք՝ արդյոք հագուստը գեղեցի՞կ է, թե՞ ոչ, եթե գիտեք հարցի պատասխանը: Կարիճները կասեն այն, ինչ մտածում են:
Կարողանում են կանխագուշակել իրադարձությունների զարգացումը,
գիտեն՝ ինչի մասին եք մտածում: Այս յուրահատկությունը բացատրվում է նրանց շրջահայացությամբ և լավ հիշողությամբ:
Նվիրված են:
Կարիճները կարող են այնպես ցավեցնել մտերիմներին նեղացրած մարդկանց, որ վերջիններս այլևս մոտ չեն գա նրանց:
Հնարամիտ են, կարողանում են ճիշտ դատողություններ անել:
Օգնության անհրաժեշտության դեպքում դիմեք Կարիճների օգնությանը: Նա չի մեղադրի ձեզ, կփորձի օգնել:
Կարողանում են հասկանալ սուտը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավ հիշողություն ունեն, կարողանում են հասկանալ սուտը: Մի փորձեք ստել նրանց: Այդ դեպքում կարող եք միայն զայրացնել նրան, և ձեզ դուր չի գա այն մարդը, ում կվերածվի Կարիճը:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը