Դայակը մահացած երեխային հանձնել է մորը` ձևացնելով թե ոչինչ չի եղել

Ցավոք սրտի այսպիսի պատմությունները հազվադեպ չեն: Այդ պատճառով ցանկանում ենք տալ որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ լավ ու վստահելի դայակ գտնելու հարցում:

Դայակ փնտրեք խիստ անհարժեշտ լինելուց դեռ շատ ավելի վաղ, որ չշտապեք ընտրության հարցում: Հետաքրքրվեք ծանոթների ու ընկերների շրջանակում, հնարավոր է նրանց մեջ լինի չափահաս մեկը, ով սիրով կստանձնի այդ դերը:

Այսպես դուք կխուսափեք անծանոթի հետ նման լուրջ հարաբերությունից: Եթե, ամեն դեպքում, դայակն անծանոթ է, ապա հետաքրքրվեք նրանով: Միգուցե հոգեկան հիվանդությոն ունենա կամ քրեական անցյալ, որը բանականաբար կփորձի թաքցնել:

Զրույցի ժամանակ ուշադրություն դարձրեք մանրուքներին. արդյոք քննադատո՞ւմ է իր նախկին գործատուներին, փորձո՞ւմ է լռել՝ թաքցնելով ինչ-որ բան, ուշացե՞լ է, թե՞ ոչ, ավելի շատ ցանկանում է ձեզ դուր գալ, քան երեխայի՞ն:

Փորձեք նախկին գործատուներից հետաքրքրվել նրա մասին: Իհարկե, դժվար է խուսափել բոլոր վտանգներից, սակայն այս դեպքում հարկավոր է զգոն լինել ու հետևողական, քանի որ մինչ դուք աշխատում եք, դայակն է ձեր երեխայի պատասխանատուն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS