Դառը շոկոլադը արյան ճնշման, հազի և մի շարք այլ հիվանդությունների դեմ․․․11 փաստ այն մասին, թե ինչով է օգտակար դառը շոկո լադը…
1․Երիտասարդացնում է
Դառը շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են բջիջների լուրջ վնասման դեմ, ինչն առաջանում է վնասակար նյութերի ազդեցության և ծերացման գործընթացի հետևանքով։
2․ Գեղեցկացնում է կազմվածքը
Դառը շոկոլադ խորհուրդ է տրվում օգտագործել նաև նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։
3․ Նպաստում է սրտի առողջությանը
Դառը շոկոլադը կարող է օգնել վերահսկել արյան ճնշումը և լավացնել արյան շրջանառությունը՝ նվազեցնելով արյան մակարդուկ ների առաջացման հավանականությունը։
4․ Լավացնում է տրամադրությունը
Դառի շոկոլադի օգտագործումը կօգնի ավելի հանգիստ զգալ և կենտրոնացած լինել։
5․ Անհրաժեշտ վիտամիններ է պարունակում
Դառը շոկոլադը վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնք հարկավոր են առողջության պահպանման համար։ Այն պարուն ակում է կալիում, մագնեզիում, երկաթ, պղինձ։
6․ Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը
Դառը շոկոլադի պարբերական օգտագործումը կարող է արյան մեջ իջեցնել խոլեստերինի մակարդակը։
7․ Հանգստացնում է հազը
Դառը շոկոլադից պատրաստված մեկ բաժակ տաք շոկոլադը կօգնի հանգստացնել հազը։ Այն առավել համեղ դարձնելու համար մի փոքր կաթ, մանրացված նուշ կամ դարչին ավելացրեք։
8․ Հանգստացնում է ցավը
Դառը շոկոլադը կարող է օգնել թեթևացնել ցավը և հանգստացնել մարմինը։
9․ Վերահսկում է արյան ճնշումը
Դառը շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգնում են հանգստացնել արյունատար անոթները, և վերահսկում է արյան ճնշ ումը։
10․ Օգնում է սթրեսի դեմ պայքարում
Մեծ քանակով հանքանյութերի, հատկապես՝ մագնեզիումի պարունակության շնորհիվ, դառը շոկոլադն օգնում է ազատվել սթրեսից, լավացնել տրամադրությունը։
11․ Պաշտպանում է մաշկը
Ֆլավոնոիդները մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։
Ապրեք առողջ