Դավաճանությունը դավաճանության ետևից․․․Ինձ թվում է, որ նա երբեք չի փոխվի

Դավաճանությունը դավաճանության ետևից․․․Ինձ թվում է, որ նա երբեք չի փոխվի։Իմ անունը Օլեսյա է, ես 28 տարեկան եմ, իսկ ա-
մուսինս 30, մենք ունենք երեխա, իսկ մեր ամուսնական կյանքը հիանալի էր…Մեկ տարի առաջ ես իմացա, որ ամուսինս մեկ ուրիշ
կնոջ հետ ինտիմ հարաբերությունների մեջ է, ինչը նա սկզբից հերքեց, բայց հետո ընդունեց:

Ես ամեն ինչ արեցի, որպեսզի վերջ տամ նրանց կապին և մենք տհաճ զրույց ունեցանք։Նա երդվեց՝ աղաչելով, որ այլևս չի շփվի այդ
աղջկա հետ, ես բոլոր հաղորդակցությունները ջնջեցի, արգելափակեցի նրան բոլոր կայքերում։Աստիճանաբար, մեր կյանքը սկսեց
բարելավել, նա ավելի ջերմ էր իմ նկատմամբ և ես սկսեցի հավատալ ամուսնուս, քանի որ մտածում էի, որ նա կփոխվի հանուն մեր
երեխայի, բայց…

Երբ մենք առևտրի կենտրոնում էինք, մենք պատահմամբ հանդիպեցինք ամուսնուս սիրուհուն, նա հանգիստ մոտեցավ ամուսնունս,
նայեց նրա աչքերի մեջ և հեշտությամբ ժպտաց:Տարօրինակ էր, քանի որ նրանց հարաբերություններն ավարտվել էր մեծ սկանդա-
լով, ամուսինս չէր պահում հեռախոսը, պատասխանում էր զանգերին, միշտ տանն էր, երեկոյան ուշ չէր վերադառնում, բայց ինչ որ
բան այն չէր։

Որոշ ժամանակ առաջ ես պարզեցի, որ նրանք դեռ կապի մեջ են:Չգիտեմ,թե ինչպես կարող էր նա նորից դա անել:Աղաչում էր` խոս-
տումներ էր տալիս, խնդրում էր, նորից հնարաորություն տամ իրեն, բայց ոչինչ չէր փոխվել։Հիմա ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ։
Վերջին սկանդալն անհավատալիորեն ուժեղ էր, և ես այլևս չեմ կարող դիմանալ ևս մեկին,ես այդքան նյարդեր չունեմ:Նա վերադար-
ձավ, բայց ոչ թե իմ, այլ սիրուհու մոտ:

Արժե՞ր արդյոք դա, չէ որ մինչ այդ նա աղաչում էր, որ ես չհեռանամ։Ինչպե՞ս վարվեմ․․․ Վերցնեմ երեխային ու գնամ թե պայքարեմ,
մտածելով, որ նա կփոխվի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS