Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեկ երեկոյան ուղիղի միջոցով խոսեց իրենց գործունեության միջոցով ձեռք բերված մի շարք բացահայտումների մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նախկին իշխանությունները մսխել պետական միջոցները։
Նա հատկապես նշեց, որ էներգետիկ ոլորտում 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել, որի համար դիմել են դատախազություն:
«Հիմա տեսնում ենք, թե ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել պետությունը, որ այս կարգի թալան է եղել։ Վստահեցնում եմ, որ առաջիկա մեկ- երկու ամսում զարմանալու եք՝ տեսնելով, թե նախկին իշխանություններն ինչպես են վերաբերվել պետությանը»,- ասաց Սանասարյանը։