Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Դավիթ Տոնոյանը: