Դավիթ Տոնոյանի խոսքի և գործի արժեքը․
Պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո Տոնոյանը մի քանի անգամ հայտարարեց, որ առաջնագծում թշնամու հետ խոսելու են նաև ուժի լեզվով, անկախ նրանից թշնամու բանակը սադրանքների է դիմում, թե ինչ-որ աշխատանքներ է կատարում, որոնք մեր կարծիքով կարող են վտանգ ներկայացնել։ Նման հրադադարի ռեժիմի խաղտումները ուղղված են հետագայում ավելի երկար ժամանակով խաղաղություն հաստատելուն։
Հայտարարությունից հետո արդեն բանակը պատրաստ էր դրանց կատարմանը։ Երբ ադրբեջանական բանակը Նախիջևանի հատվածում զորավարժություններ էր իրականացնում դրանց ներկա էր գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով զորավարժության ընթացքում նաև հարցազրույց էր տվել և իրեն հատուկ ձևերով փորձել ներկայացնել իր իբր անպարտելի բանակին։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի նախագահը կամ պաշտպանության նախարարը բարձրանում են առաջնագիծ, դրանից հետո իրենց բանակը ակտիվ սադրիչ գործողություններ է իրականցնում, որոնցից շատերը անձամբ ղեկավարում են հենց նշված անձանց կողմից։
Մայիսի 20-ին, հերթական սադրիչ գործողությունները զորավարժության անվան տակ իրականացվեց առաջնագծում, որը ղեկավարվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից ու հենց այդ պահին Իլհամ Ալիևի քթի տակ առաջնագծում մահացավ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաթառով Ադիլը։
Առաջնագծում մահացած բոլոր զինծառայողների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք