Դատավորի և Աստծո հաշիվները պետք է մաքուր լինեն

ԴԱՏԱՎՈՐԻ և ԱՍՏԾՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵՆ։

Ձևավորված համոզմունք կա,որ նախկինում դատավորները ստիպված են եղել մեղանչել արդարադատության դեմ,քանի որ ճնշված են եղել իշխանության կողմից։

Անկեղծ ես էլ էի այդ կարծիքին և մտածում էի,որ իրոք դատավորները ճարահատյալ,դեմ են գնացել իրենց խղճին։

Բայց վերջին հետհեղափոխական զարգացումները ստիպեցիկ ինձ հասկանալ,որ սխալվել եմ։
Այսպես՝

Ընդդեմ ժողովրդի և իշխանության կամքի նույն դատարանների կողմից գրավով ազատ արձակվեցին՝

1)Ռոբերտ Քոչարյանը

2)Վաչագան Ղազարյանը

3)Յուրի Խաչատուրովը

4)Արմեն Գևորգյանը

5)Մանվել Գրիգորյանը

6)Վահագն Հարությունյանը

7)Հայկ Սարգսյանը

8)Մասիսի քաղաքապետը և տեղակալը

Հանցավոր որակված ռեժիմի ներկայացուցիչները։

Դատարանները փաստացի դեմ գնացին ոչ միայն ԱԱԾ,ՀՔԾ պետերին , Գլխավոր Դատախազին և Վարչապետին այլ նաև ազգաբնակչության 70% ին։

Արձանագրենք, վերջին գործերով դատավորները ապացուցեցին,որ իրենց մարդկային տեսակը չի ենթարկվում ճնշումների և ցանկացած վճիռ իրենք կայացնում եմ միմիայն օրենքով և ներքին համոզմունքով։

Կասեի ԲՐԱՎՈ ,եթե այս առերևույթ գործողությունը բուն իմաստով չլիներ դատական համակարգի ինքնախոստովանությունը և չառաջացներ հարցեր։

Իսկ հարցը հետևյալն է

Տիկնայք և Պարոնայք դատավորներ,ե՞թե դուք այդպիսին էք,ապա ի՞նչու էիք նախկինում կայացնում ապօրինի վճիռներ,անմեղ մարդկանց ազատազրկում և ունեզրկում։

Հարցի պատասխանն էլ է ակնհայտ։

Որովհետև ձեզ ոչ ոք չի ճնշել,դուք նախկինում գործել էք ձեր կամքով,խղճով և համոզմունքով,որպես երկիրը օկուպացրած կայուն հանցավոր խմբավորման մի կառույցի անդամներ , սպասարկել և շարունակում էք սպասարկել հանցավոր ռեժիմի ձեր շեֆերին։

Ձեր վերը թվարկած վճիռները այդ տրամաբանությամբ են։

Ամփոփեմ ՝

Դատավորը միջնորդ է Աստծո և մարդկանց միջև,քանզի նա մարդու ճակատագիր է որոշում ։

Դատավորի և Աստծո հաշիվները պետք է մաքուր լինեն։

Մեր այսօրվա դատավորները կեղծել են այդ հաշիվները և այլևս չեն կարող միջնորդ հանդիսանալ Աստծո և մարդու միջև ու ճակատագրեր որոշեն։

Բոլորը պետք է հեռանան,հակառակ դեպքում նրանք կհեռացվեն իրենց ապօրինի վճիռների որդյունքում խեղված ճակատագրերով մարդկանց մեկ միասնական ԱՆԵԾՔՈՎ։,

ՏԻՐՈՋԸ ԱՊԱՑՈՒՅՑ ՊԵՏՔ ՉԷ

ՆԱ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ Է։

Արտակ Գալստյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS