Աշխատակիցը դիմում է տնօրենին.
-Ես ուզում եմ խնդրել, որ աշխատավարձս ավելացնեք, թե չէ արդեն 3 կազմակերպություն հետաքրքրվում է
ինձանով:
— Եվ որո՞նք են դրանք:
-Համատիրությունը, գազի ու ջրի մատակարարները…
****************
Առավոտյան տղան ասում է մայրիկին.
— Մամ, լավ էլի, այսօր դպրոց չգնամ:
— Ինչու? բալես:
— Էն Գուրգենը էլի պիտի ոտք պահի,Էն Կարոն էլի պիտի կնոպկա դնի տեղիս, մամ չգնամ էլի:
— Չէ’, բալես , դու տղամարդ ես, համ ել դպրոցի տնօրենն ես, ոնց կլինի դու դպրոց չգնաս…
****************
Երկու մարդ զրուցում են
-Բա ծնունդդ ե՞րբ ա:
-Մայիսի յոթին, իսկ քոնը ե՞րբա
-Մամիկոնի քառասունքին
****************
Երեկոյան հայրը ստուգում է տղայի օրագիրը և բարկացած կանչում.
-Ինչու՟ ես անգլերենից «2» ստացել:
— Դե ուսուցչուհին հարցրեց. How do you do, ես էլ ասացի` սե բայ դու, 2 դրեց:
***************
Քահանան քարոզ է կարդում.
— Ալկոհոլը ձեր թիվ մեկ թշնամին է:
Կհարբեք, հաստատ կկռվեք կողակցի հետ,
կհանեք ատրճանակն ու հարբած — հարբած` նորից կվրիպեք: