Յուրաքանչյուրիս խոհանոցում կգտնվի դափնետերև` բոլորիս հայտնի համեմունքը:
Իսկ գիտե՞ք, որ այդ տերևները ոչ միայն լավացնում են մեր ճաշատեսակների համը, այլև բուժում են շատ հիվանդություններ:
Ականջի ցավ
2 ճաշի գդալ մանրացրած տերևների վրա 1 բաժակ եռման ջուր լցրեք, ծածկեք տաք շորով, թրմեք 2 ժամ և քամեք: 2-3 կաթիլ տաք թուրմ կաթացրեք ականջի մեջ և փակեք բամբակի խծուծով: Կրկնեք օրը 2-3 անգամ և քնելուց առաջ:
Անգինա
Մանրացրեք 5 տերև, վրան լցրեք 0.5 լ ջուր, եռացրեք 3 րոպե: Սառեցրեք, քամեք և ողողեք կոկորդը:
Այրոցք
Վերցրեք հավասար քանակությամբ դափնետերև և ծաղկած սուսամբար (душица): Խառնուրդից վերցրեք 1 թ.գ., վրան լցրեք 1 բաժակ եռման ջուր, թողեք 10 րոպե: Խմեք այրոցի և ստամոքսի տհաճ զգացողությունների դեպքում:
Աղեր
Ավելորդ աղերը դուրս հանելու համար 1 ճ.գ. մանրացրած տերևների վրա լցրեք 1.5 բաժակ եռման ջուր և թույլ կրակի վրա եռացրեք 5 րոպե: Այնուհետև եփուկն առանց քամելու լցրեք թերմոսի մեջ և թողեք 4-5 ժամ: Քամեք և կումերով խմեք ամբողջ օրվա ընթացքում: Կուրսը 3 օր է, այնուհետև մեկ շաբաթ ընդմիջում տվեք և նորից կրկնեք: Այդ ամբողջ ընթացքում բուսական սնունդ կերեք:
Ռևմատիզմ
0.5 բաժակ մանրացրած տերևների վրա լցրեք 1 բաժակ բուսական յուղ, 10 օր պահեք տաք տեղում: Քամեք և թեթև մերսող շարժումներով քսեք հիվանդ հոդերին: Դափնետերևի յուղը կարող եք օգտագործել նաև չլվացվող վերքերը բուժելու համար:
Քրտնարտադրություն
0.5 լ եռման ջուր լցրեք 20-30 դափնետերևի վրա, մի քիչ թողեք և քամեք: Թուրմով լվացեք թևատակերը, ամեն երեկո դրանով ոտքերի լոգանք ընդունեք:
Շաքարային դիաբետ
Վերցրեք 10 տերև, վրան լցրեք 3 բաժակ եռման ջուր, թրմեք 2-3 ժամ: Կանոնավոր կերպով խմեք օրը 3 անգամ, 1/3 բաժակ:
Թութք
Մանրացրեք 8-10 տերև և թրմեք 1 բաժակ եռման ջրում: Քամեք և թրջոցներ դրեք:
Սկզբնաղբյուր. bestinfo.am