ՀՀ քաղաքացիություն ստացած ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանըհաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում: Բիլզերյանն արդեն իսկ ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Այս մասին հայտնել են ՀՀ Պաշտպանության նախարարությունում՝ նշելով, որ եթե անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում, ապա ավտոմատ կերպով պետք է նաև հաշվառման կանգնի:
Հիշեցնենք, որ Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրներն այսօր ՀՀ քաղաքացիություն են ստացել: