Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ:

Ապա Լևոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը և Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ են վերադարձել, որ վարչապետի հետ հանդիպումը ձախողվել է:

Արդյունքում չի կայացել նաև նախատեսված փարթին, մինչդեռ դրա կազմակերպիչները մեծ գումարներ էին ծախսել:

Ի դեպ, նույն սփյուռքահայն է Բիլզերյանին ծանոթացրել Սամվել Ալեքսանյանի հետ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS