Դեռևս 10 տարի առաջ հարևանուհիս մի փաթեթ էր թողել մորս մոտ ու հեռացել․ Դրա մասին մոռացել էինք․ 10 տարի անց բացելուց հետո ուղղակի ապշեցինք․․․
10 տարի առաջ մեր շենքում ապրում էին հիանալի հար ևաններ։ Բոլորն իրար հետ մտերիմ էին, միմյնաց տուն հաճախ էինք գնում, շնորհավորում բոլոր տոները։ Հետո բոլորը հեռացան․ մեկը մեկ նեց արտա սահման, մեկը վաճառեց տունը, ոմանք գյուղ գնացին․․․ Հիմա շատ նոր հար ևաններ կան,ում նույնիսկ դեմքով չենք ճանաչում։ Երրորդ հարկում իր որդու հետ ապրում էր մի կին,անունը Աննա։Նա շատ էր վախենում,որ իր տղան կամուսնա-նա «սխալ, իրենց ոչ հարիր» աղջկա հետ։
Իսկ մենք բոլորս մտովի խղճո ւմ էինք նրա հարսին, որովհետև տիկին Աննայի բնավորո ւթյունը շատ բարդ էր։ Վերջա պես Աննայի որդին որոշեց ամո ւսնանալ։ Տուն բերեց մի աղջկա՝ գեղեցիկ, երիտ ասարդ, մեծ կանաչ աչ-քերով։ Նա բոլորիս դուր եկավ, բացի տիկին Աննայից։ Նա առաջին օրվա նից չսիրեց հարսին, բայց թույլ տվեց, որ երիտասարդներն իր հետ ապրեն։Որդու ամուսնությունից երկու շաբաթ անց տիկին Աննան թղթով փաթաթ-ված ինչ-որ տուփ բերեց մեր տուն։
—Այստեղ իմ բոլոր թանկարժեք իրերն են, պահեք ձեր տանը, խնդրում եմ։ Վախենում եմ, որ հարսս կարող է գո-ղանալ ու վաճառել դրանք։Մայրս զարմացավ, բայց դե բարդ բան չէր խնդրում, այնպես որ համաձայնվեց։ Մայ-րիկս փաթեթը դրեց պահարանի ամենաբարձր դարակում ու մենք մոռա ցանք դրա մասին։ Շուտով տիկին Ան-նան վաճառեց տունը ու իրենք ընտանիքով տեղափոխվեցին Երևան։Նրանց հետ կապն ընդհատվեց։ Այս տարի մենք որոշեցինք վաճառել մեր բնակարանը, ու երբ գնորդ գտանք, որոշե ցինք աղբը գցել բոլոր անպետք իրերը։
Պատահաբար գտանք նաև տիկին Աննայի փաթեթը։ Համոզեցի մորս, որ այն բացենք։ Ի զարմանս ինձ, դրա մեջ ոչ մի թանկարժեք բան չկար, միայն բիժուտերիա էր։ Սակայն մայրս վստահ էր, որ դրանք պետք է վերադարձնել տիրոջը։Ի վերջո ընդհանուր ծանոթների միջոցով իմացանք տիկին Աննայի նոր տան հեռախո սահամարը,նաև տեղեկացանք, որ նա 3 տարի առաջ հեռա ցել է կյանքից․․․Մայրիկս գիտեր, որ երկու շաբաթից Երևան եմ գնա-լու գործուղման ու պնդեց, որ փաթեթը տանեմ ու տամ Աննայի որդուն։
Ես գործին պատասխանատվությամբ մոտեցա։ Տիկին Աննայի որդին ու նրա գեղեցկադեմ հարսը ինձ շատ ջերմ ընդունեցին․ նրանք երկու աղջիկ ունեին։ Եվ ինչը բավա կանին տար օրինակ է, այսօրվա բարե կեցիկ կյանքին նրանք հասել են հենց այդ աղջկա շնոր հիվ։Տիկին Աննան հարսին չէր սիրում, բայց հենց նրա ջանքերի ու խելքի շնորհիվ են նրանք այսօր ապրում Երևանում՝ սեփական բնակարանում։ Երբ ես տվեցի զարդերով փաթեթը, որ-դին նայեց ու ձեռքով թափ տվեց, ասաց, որ կարող էի ինձ նեղո ւթյուն չտալ, անպետք իրեր են։Իսկ ահա հարսը վերցրեց ձեռքիցս տո ւփը ու շնորհակալո ւթյուն հայտնելով ասաց․
—Աղջիկներս տատիկից հիշատակ կունենան։ Շնոր հակալ եմ անհանգստո ւթյան համար։ Որքան տարբեր են մարդիկ․․․