Դիետոլոգ Անրի Շենո. Սրանից հետո այլևս չես ճարպոտի. Քաշը կարող է նվազել սպասվածից ավելի շատ

Բժիշկ Անրի Շենոյին ճանաչում են նույնիսկ նրանք, ովքեր հեռու են դիետոլոգիայից։ Կարելի է վստահաբար ասել, որ այս ոլորտում նա աստված է՝ հավասարը չունի։ Ովքեր ասես չեն գնացել իր՝ Մերանոյում գտնվող կլինիկայում բուժում անցնելու։

Անրի Շենո

Շենո առողջարանը ժամանակին այցելել են Ֆենդիի կլանի բոլոր անդամները, Մոնակոյի արքայադուստրը, Կատարի էմիրը, Լուչիանո Պավարոտին և Ռուսաստանի բիզնես վերնախավի ներկայացուցիչներ: Անրիի հաճախորդների թվում են եղել նաև Սիլվիո Բեռլուսկոնին, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը, Ելենա Բատուրինան և Միխայիլ Սաակաշվիլին:

Ո՞րն է ֆրանսիացու մեթոդների էությունը: Առաջին հերթին, դրա հիմնական նպատակը ոչ թե նիհարելն է, այլ տոքսիններից ազատելը: Իտալիայի «Palace Merano» բժշկական կենտրոնում գտնվող Անրի Շենո տեխնիկան ներառում է մի քանի հիմնական բաղադրիչ ՝ անհատական ​​սննդակարգ, բուսական խմիչքներ, որոնք հեռացնում են տոքսինները և ջրազրկման պրոցեդուրաներ:

Բժշկի մեթոդաբանությունը կարելի է անվանել Եվրոպայի և Չինաստանի սիմբիոզ, քանի որ դրանում միախառնված են օրգանիզմի կենսական գործառույթներն ուսումնասիրելու և էներգետիկ ալիքների մասին չինական բժշկության հնագույն ուսմունքների ոլորտում եվրոպական ամենաառաջադեմ զարգացումները:

Անրի Շենոյի կողմից մշակված էներգետիկ սննդակարգը պատկանում է արագ դիետաների կատեգորիային և հիմնված է մարդու օրգանիզմի աշխատանքի սկզբունքների վրա: Այն հիմնված է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճիշտ հավասարակշռության պահպանման վրա։ Այս դեպքում հրաժարվում են բարձր կալորիականությամբ սննդամթերքից, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի կորուստ:

Իհարկե, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ այցելել հայտնի սննդաբանի կլինիկա, քանի որ մեկ շաբաթ այնտեղ անցկացնելը կարժենա մոտավորապես 3000 եվրո: Այնուամենայնիվ, նրա մեթոդներին կարելի է հետևել տանը, բացի այդ, քաշը կարգավորելու համար կարելի է հետևել նաև նրա խորհուրդներին։

Անրի Շենոյի էներգետիկ դիետայի հիմնական կանոնները

1․ Խորհուրդ է տրվում միրգ ուտել սնվելուց առաջ, այլ ոչ թե հետո։  Բանն այն է, որ դրանք արագորեն կլանվում են ՝ օրգանիզմին հաղորդելով էներգիա, իսկ եթե սնվելուց հետո միրգ ուտեք, այն կխմորվի ստամոքսում և տոքսիններ կառաջացնի։

Հետևաբար միրգ ուտելու լավոգույն ժամանակը՝ նախաճաշն է։ Անհրաժեշտ է ընտրել ցածր սննդայնությամբ մրգեր։ Խուսափեք՝ խաղող, սեխ, թուզ, գերհասած բանան ուտելուց։ Փոխարենը կարող եք շատ ուտել՝ խնձոր, նարինջ, սալոր, ծիրան, կիվի, ելակ, կեռաս, թուրինջ և մանգո։

2․ Լավ կլինի հնարավորինս քիչ քաղցրեղեն օգտագործես։ժ, շաքարավազը կրճատիր, աղը նույնպես փոխարինիր համեմունքներով, կանաչիներով։

3․ Սուրճն այնքան էլ լավ միտք չէ օրը սկսելու համար։ Լավագույն տաք ըմպելիքը կանաչ թեյն է։

4․ Կանոնավոր կերպով զբաղվիր սպորտով։ Շաբաթական ամենաքիչը մեկ անգամ առավոտյան մարմնամարզությամբ զբաղվիր։ Եվ մի մոռացիր երեկոյան քայլքի և վազքի մասին։

5․ Ամեն օր մեդիտացիա արա, ուղեղը նույնպես պետք է թուլանա և հանգստանա։

6․ Օրգանիզմդ սովորեցրու թեթև ուտեստներին, կարող ես ապուրներ պատրաստել։

7․ Գինի խմելու ամենահարմար ժամանակը երեկոն է։ Այն հարուստ է հակաօքսիդիչներով։ Որակով գինին օրգանիզմին միայն օգտակար կարող է լինել։

8․ Կարևոր է ոչ միայն, թե ինչ ես ուտում, այլ՝ երբ ես ուտում։ Սնվելու հարմար ժամերն են՝ 12։00-20։00 ընկած ժամանակահատվածը։

9․ Յուրաքանչյուր 7 տարին մեկ անգամ նյութափոխանակությունը փոխվում է մարդու օրգանիզմում, այնպես որ պարբերաբար վերանայեք ձեր սննդակարգը և ոչ միայն հեռացրեք այն ամենը, ինչը լավ չէ, այլև առհասարակ, հնարավորինս քչացրեք սննդի քանակը:

Ըստ Անրի Շենննոյի, ծերացման գործընթացը ուղղակիորեն կապված է օրգանիզմի խարխափման հետ: Տոքսինները, որոնք մենք կուտակում ենք տարիներ շարունակ, հայտնվում են անհավասարակշռված սնուցման, շրջակա միջավայրի գործոնների և ապրելակերպի ազդեցության պատճառով, ինչը հանգեցնում է էներգիայի և ֆունկցիոնալ անհավասարակշռության:

Հետևաբար, առողջությունը վերականգնելու գործընթացը պետք է սկսվի օրգանիզմը մաքրելուց:

Անրի Շենոյի 10 կանոնները դետոքսի համար

1․ Շատ քնել

Միայն քնի ընթացքում է ուղեղը հանգստանում։ Մելատոնինի արտադրությունը սկսվում է երեկոյան 8-ից հետո, ուստի պետք է ժամանակին քնել: Իրոք, դետոքսային ծրագիրն իրականացնելիս պարզապես անհրաժեշտ է լրացուցիչ հանգիստ:

2․ Ուշադիր եղիր մարսողությանդ

Անրի Շենոն խորհուրդ է  տալիս քնելուց առաջ մեկ բաժակ տաք ջուր խմել։ Դետոքսի ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի թուլացնող միջոցներ ընդունել։ Եթե ամեն դեպքում անհրաժեշտություն կա, ապա ավելի լավ է պատրաստիր սա՝ վերցրու թարմ կտավատի սերմ, սև մելաս և վարսակ (յուրաքանչյուրից երկու ճաշի գդալ), մի քիչ չամիչ, թուզ և մի բաժակ թորած ջուր: Մանրակրկիտ խառնիր և կեր։

3․ Բալանսավորիր սնունդը

Որպեսզի օրգանիզմը հաղթահարի ցանկցած վարակ, հեշտությամբ ընդունի կալցիում և մագնեզիում, պետք է ամեն օր բավարար քանակությամբ պոլիհագեցած ճարպաթթուներ, վիտամին C և պրոբիոտիկներ ընդունել։

4․ Ճիշտ դետոքս – ճաշացանկ կազմիր

Ըստ Անրի Շենոյի դետոքսը 3 օր է տևում։ Այս օրերից յուրաքանչյուրում ձեր ճաշացանկում պետք է լինի շիլա և մանրաթել պարունակող բանջարեղեն, ինչպես նաև սոխ ու սխտոր։

Ամեն առավոտ դատարկ ստամոքսին հարկավոր է խմել մի բաժակ տաք լիմոնով ջուր: Ավելի լավ զգալու համար, դուրս եկեք մաքուր օդին խմեք: Քնելիս չմոռանաք նույնը կրկնել։

Վայելիր հանգստությունը։ Դետոքսից հետո կամ դրա ընթացքում 30-40 րոպե օրվա ընթացքում հանգիստը պարատիր է։

5․ Ճիշտ տրամադրվիր դետոքսին

Արթնացիր, ժպտա արևին և նոր օրվան, թող դրական էներգիան ու արևը մտնեն քո տուն։ Այնուհետև գնա խոհանոց։

Հիշիր՝ դետոքսի հաջողության գաղտնիքը լավ տրամադրությունն է:

6․ Վայելիր սպա-պրոցեդուրաները

Եթե հնարավորություն ունես մեկ օր արձակուրդ վերցրու՝ սպա-պրոցեդուրան և դետոքսը լիարժեք զգալու և վայելելու համար։

Առավոտյան, նախքան դետոքս ծրագիրը սկսելը, քնջութի յուղը խառնիր ծովի աղի մացառով և մաքրիր մարմինը այս խառնուրդով: Այնուհետև լվա օճառով և ձիթապտղի յուղով:

7․ Խմիր դետոքս կոկտեյլ

«Դետոքս» գրքում Անրի Շենոն նշում է, որ դետոքս ծրագրի ճիշտ անցկացման համար պարտադիր է նաև դետոքս հատուկ մաքրող կոկտեյլը։

Գազարն ու ճակնդեղի հյութը խառնիր բլենդերի մեջ (համապատասխանաբար 300 և 100 մլ): Ավելացրու կաղամբի պյուրե — ծաղկակաղամբ, բրյուսելյան ծիլեր, սպիտակ կաղամբ կամ բրոկկոլի (60 մլ), մանր կտրատած գարու ծիլեր (3 թեյի գդալ) և 4 պճեղ սխտոր: Պատրաստված խառնուրդը կարող եք պահել սառնարանում և խմել այն յուրաքանչյուր երկու-երեք ժամվա ընթացքում, 200-300 գրամ երեք օրվա ընթացքում: ժ

8․ Շարունակիր հետևել ճիշտ ընթացքին

Դժվարությունների և փորձությունների միջով անցնելուց հետո, պետք է կարողանաք սահուն կերպով վերադառնալ բնականոն սննդակարգին։  Ամեն օր հետևեք հետևյալ սկզբունքներին։

Հնարավորինս շատ ջուր խմիր, ավելի շատ ժամանակ տրամադրիր քո հանգստին, սահմանափակիր ալկոհոլային և գազավորված ըմպելիքների օգտագործումը, շատ թարմ բանջարեղեն կեր, նվազեցրու ճարպային և շաքար պարունակող մթերքները։

9․ Դետոքսի պլանավորում

Եռօրյա դետոքս ծրագիրն իրականացվում է ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ: Վերադառնալով կյանքի սովորական ռիթմին, անպայման կզգաս ուժի, ոգեշնչման և առողջ ուտելու ձևին հետևելու ցանկություն:

10․ Մի չափացանցեք

Դենթոքսի հիմնական բառը, Անրի Շենոն նշում է, որ «չափավորությունն» է՝ «Ամեն ինչ չափի մեջ»։

Միշտ լսեք ձեր օրգանիզմին: Նա ձեզ կասի, թե ինչի կարիք ունի, ինչն է անհրաժեշտ բացառել սննդակարգից։

Զբաղվիր մարմնամարզությամբ և եղիր առողջ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS