Դուստրս անծանոթ տղամարդուն է  «հայրիկ» անվանում, իսկ ինձ․․․

Պատմությունը մեր խմբագրություն ուղարկեց Նինան, ով ցանկանում էր կիսել իր երջանկությունը: Չնայած նրան, որ քիչ դժվարություններ չեն եղել նրա կյանքում…«Ես ամուսնուցս բաժանվել եմ, երբ դուստրս 5 տարե-կան էր: Բանն այն է, որ այսպես կոչված հայրիկը ձեռք բարձրացրեց նախ ինձ, հետո մեր երեխայի վրա: Ասում էր, որ մեզ դաստիարակում է: Չգիտեմ, ինձ թվում էր՝ նա ինձ ու դստերս պարզապես ատում էր:

Եվ այսպես, եկավ մի պահ, որ ես չդիմացա դրան: Բարեբախտաբար, մենք ապրում էինք իմ ծնողների բնակա-րանում: Հետևաբար, իմ «կողակից»-ն աշխատանքից տուն եկավ այն հրաշալի պահին, երբ դռան մոտ դրված էր նրա ճամպրուկը՝ բոլոր իրերով:

Իհա՛րկե, նա փորձեց թակել դռները, բղավեց,սպառնաց: Արդյունքում, հարևանները զանգահարեցին համապա-տասխան մարմիններին: Նա այլևս չերևաց իմ դռան շեմին: Ես նրան խնդրեցի հրաժարվել աղջկանից, ինչը և նա արեց:Բայց ես հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ պատմել: Սա առաջաբանն էր, իսկ այժմ՝ ըստ էության…

Ես ունեի մի ընկեր, ով ինձ օգնում էր ծանր իրավիճակներում: Իմ հանդեպ նրա սիրո մասին երբեք չեմ կասկա-ծել: Վլադիմիրն ուղղակի դժվար պահերին մեզ օգնում էր: Երբ իմացավ, որ ես վռնդել եմ ամուսնուս և դատա-րան դիմել ամուսնալուծության հայցով, անմիջապես խոստովանեց իր սերը և ամուսնության առաջարկ արեց ինձ: Ես խոստացա մտածել, քանի որ գաղափար չունեի, թե ինչպես եմ նույն հարկի տակ ապրելու մեկ ուրիշի հետ` որպես ամուսիններ:

Միևնույն է, Վլադիմիրը գալիս էր մեզ մոտ և օգնում, որքան կարող էր: Կա՛մ մթերք էր բերում, կա՛մ տանը տղա-մարդու գործերն անում: Այսպես անցավ վեց ամիս, ես դեռ չէի համաձայնվել ամուսնանալ նրա հետ, մինչև տեղի չունեցավ մի նուրբ իրավիճակ:

Մի գեղեցիկ երեկո Վլադիմիրը մնաց մեզ մոտ: Ես աղջկաս և նրա հետ պելմենի պատրաստեցինք, հետո կերանք և զրուցեցինք: Այսպիսով, ժամանակը ձգվեց: Հետո Վլադիմիրը պատրաստվում էր հեռանալ.

«Ես պետք է գնամ: Վաղը շուտ պետք է արթնանամ՝ աշխատանքի գնալու համար, բայց երեկոյան էլի կգամ ձեզ մոտ»:

Մենք նրան ուղեկցեցինք մինչև դուռը: Վլադիմիրը համբուրեց իմ փոքրիկին և դուրս եկավ: Ես ուզում էի փակել դուռը: Հանկարծ աղջիկս վազեց, բացեց դուռը և բղավեց.

«Հայրի՜կ, հայրի՜կ, մի՛ հեռացիր: Ես սիրում եմ քեզ»:

Վլադը հետ եկավ, ձեռքերի մեջ առավ դստերս,ամուր գրկեց և լաց եղավ: Սրանք ուրախության արցունքներ էին: Ինչպես  ես  հետագայում  իմացա, նա երազում էր լսել  այդ  խոսքերն իմ երեխայից:Այնուհետև իջեցրեց նրան, շրջվեց դեպի ինձ և ասաց.

«Միգուցե օրինականացնե՞նք մեր հարաբերությունները: Իմ կարծիքով՝ ինձ արդեն ընդունել է քո ընտանիքի մի մասը: Մնում է միայն քո խոսքը»:Ինչպե՞ս կարող էի դիմադրել: Չէ՞ որ աղջիկս լավ էր վերաբերում նրան: Եվ նույն օրը ես ասացի երկար սպասվածը. «Այո»:

Այժմ ես և ամուսինս արդեն 36 տարի ամուսնացած ենք: Մենք ունենք երկու դուստր, մեկ թոռնուհի և երկու ծոռ: Ամուսինս, որին ես սիրում եմ կյանքիցս առավել, իմ կյանքում երբեք ոչ մի բանի համար ինձ չի նախատել և ար-ժանապատվորեն մեծացրել է երկու դուստրերին:

Ավագ դուստրս գիտի մեր ողջ պատմությունը, չի դատապարտում և շատ է սիրում հայրիկին, ով նրան կյանքի տոմս է տվել»:

Կցանկանայի դիմել բոլոր կանանց, ովքեր դժբախտ են ամուսնության մեջ.

Փախե՛ք նման ամուսիններից, մի՛ փչացրեք Ձեր կյանքը, քանի որ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել, քան հիմա: Միայն Ձեր առջև նպատակ դրեք: Հավատացե՛ք ինձ, եթե երեխան տարաձայնություն է տեսնում ընտանիքում, ապագայում նա չի ներելու ծնողներին՝ իրենց խեղաթյուրված ճակատագրի համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS