Դուստրս նեղանում է ինձանից, որ այլևս չեմ կարողանում թոռնիկիս տիրություն անել․ Նա չի ցանկանում հասկանալ, որ արդեն 60 տարեկան եմ․․․

Երբ ես ունեցա իմ երեխաներին, ես նույնիսկ չէի մտածում, որ ինչ-որ մեկը պետք է ինձ օգնի: Այլ ժամանակներ էին այդ տարիները: Յուրաքանչյուրը պատասխանատու էր իր համար, իր արարքների և գործողությունների համար:Այսօրվա երիտասարդությունը միանգամից ուզում է ամեն ինչ: Դե ես Էլ խոսում եմ իմ սեփական աղջկա մասին։

Նա ունի է երկու գեղեցիկ և խելացի աղջիկ։ Գիտեք ինչ ես ինքս էլ դեռ աշխատում եմ, անկախ տարիքիցս ու-զում եմ գեղեցիկ տեսք ունենալ, ես ունեմ շատ հետաքրքրություններ և կներեք ինձ, բայց ես ունեմ հանգստի իրավունք։Այս ամենը աջիկս ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ։

Առանց զգուշացնելու բերում է երեխաներին իմ տանը գիշերելու, ես պահում եմ նրանց ամեն երկու շաբաթը մեկ, զբոսնում ենք, տանում եմ հետաքրքիր վայրեր, նվերներ եմ մատուցում, իսկ նրա համար էլի քիչ է։

Նեղանում է ինձանից ասելով, որ չեմ գնում իր տուն, որ քիչ եմ խաղում աղջիկների հետ և եթե հանկարծ ես հա-մարձակվում եմ ինչ-որ բանում երեխաների ուղղել, այնպես է հարձակվում ինձ վրա, ասես ես իր թշամին լինեմ։ Ինչ անեմ անկեղծ չգիտեմ։ Երևում է ես անձնական կյանքս, ժամանակս և հանգիստս վայելելու իրավունք չու-նեմ։ Ինչպես հասկացնեմ, որ նրան էլ,թոռնիկներիս էլ շատ-շատ եմ սիրում, բայց ես արդեն հոգնում եմ, ինչպես ասեմ, որ ես այժմ ավելի շատ ունեմ լռության և հանգստի կարիք։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS