Դուստրս 2 տարեկան է, բայց ես հիմա զղջում եմ, որ որոշել եմ երեխա ունենալ…

Դուստրս 2 տարեկան է, բայց ես հիմա զղջում եմ, որ որոշել եմ երեխա ունենալ…Աղջիկս 2 տարեկան է: Վերջին շրջանում դադարել
եմ ինքս ինձ հասկանալ և մտածում եմ, թե նա ինչիս էր պետք…Սկզբում պատմեմ իմ մասին:Երեխայիս հոր հետ հանդիպում էինք
մի քանի ամիս:

Նա այն ժամանակ ամուսնացած էր, բայց կինը չէր կարողանում նրան երեխա պարգևել: Բժիշկներն ասում էին, որ պատճառը ամու-
սինն է, սակայն նա ինձ ասել էր, որ եթե կարողանամ իրենից փոքրիկ ունենալ, ապա նա ընդմիշտ կգա ինձ մոտ: Սակայն երբ նա ի-
մացավ, որ հղի եմ, ուղղակի անհետացավ իմ կյանքից:Ընկերուհիներս խորհուրդ տվեցին ազատվել երեխայից, սակայն դրա մասին նույնիսկ խոսք չէր կարող գնալ:

Ես որոշեցի ունենալ երեխային, քանի որ արդեն սիրում էի նրան…Ես չգիտեի, որ իմ սարսափը կսկսվի միայն երեխայի ծնունդից հե-
տո:Իրականությունը չէր համընկնում այն ամենի հետ, ինչ գրքերում էի կարդացել, չկար այն հեքիաթային զգացումը, որին այդքան
սպասում էի: Ամեն օրս ավելի և ավելի ծանր էր լինում:

Երբեմն լինում էր այնպես, որ բարկությունից կորցնում էի գլուխս, հրում երեխային կամ գոռում նրա վրա: Չեմ կարողանում նրան
սովորեցնել գույները և թվերը, և դրանից սկսում եմ ավելի շատ զայրանալ:Սիրելի տղամարդուս գոհացնելու համար երեխա ունեցա,
ով արդյունքում պետք չէ ոչ մեկիս:

Մայրս հանգստացնում է ինձ, ասում է, որ այդպես էլ է լինում, ժամանակի հետ ամեն ինչ կընկնի իր տեղը…Բայց ես գիտակցում եմ,
որ ոչինչ էլ չի հարթվի․Ես նույնիսկ մտածել եմ երեխայից հրաժարվելու մասին,բայց շրջապատի մարդկանց քննադատությունը ստի-
պում է ինձ կանգ առնել:Գուցե որևէ մեի մոտ եղել է նման իրավիճակ, ինչպե՞ս եք հաղթահարել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS