Դուրս գալով ՈՒՀՁ հետազոտություն իրականացնող բժշկի սենյակից՝ չկարողացա զսպել արցունքներս․ Չէի ուզում հավատալ, որ դեռ չծնված երեխաս․․․

Դուրս գալով ՈՒՀՁ հետազոտություն իրականացնող բժշկի սենյակից՝ չկարողացա զսպել արցունքներս․ Չէի ուզում հավատալ, որ
դեռ չծնված երեխաս․․․-Ձեր երեխայի մոտ նկատվում են Դաունի համախտանիշի բոլոր նշանները, — ասաց ՈՒՁՀ մասնագետը՝ զն-
նումից հետո,-խորհուրդ եմ տալիս կատարել մի քանի պրոցեդուրա, եթե դիագնոզը հաստատվի, արդեն ինքներդ որոշեք, աբորտ ա-
նել թե թողնել երեխային։ Դա իմ երկրորդ հղիությունն էր, մեր երկար սպասված բալիկն էր, և հենց առաջին ստուգման ժամանակ
նման խոսքեր լսեցի։

Ես դողացող ոտ քերով դուրս եկա սենյակից, այնքան մեծ էր շոկս, որ չէի կարողանում անգամ խոսել։ Ամբողջ մարմնով դողում էի՝
սարսափեցնելով միջանցքում նստած մարդկանց։Ես պիտի կես ժամվա ընթացքում որոշեի, համաձյնվել կատարել ամնիոցենտեզ թե
ոչ։ Դա բավականին բարդ և վտանգավոր պրոցեդուրա է, չէի կարողանում կողմորոշվել։ Զանգեցի ամուսնուս և նա ասաց, որ պետք
չէ։ Հետո զանգեցի մորս, նա ճիշտ հակառակ խորհուրդ տվեց․

—Չես կարող ամբողջ հղիության ընթացքում անորոշության մեջ ապրել։ Պիտի իմանաս, թե ինչ է կատարվում երեխայիդ հետ։

Ի վերջո, ես համաձայնվեցի։ Կատարած պրոցեդուրայից հետո ինձ սարսափելի վատ էի զգում, մի կերպ հասա տուն և պառկեցի։ Ես
միայն հիմա եմ գիտակցում, որ հղիությունս մեծ վտանգի տակ էր, հաճախ այդ անալիզը հանգեցնում է անդառնալի կորուստների։1
շաբաթ սպասում էինք պատասխանին․ կյանքիս ամենատանջալի և նյարդայն շրջանն էր։

Վերջապես զանգեցին հիվանդանոցից և ասացին, որ ամեն ինչ լավ է, երեխան էլ տղա է։Ճիշտ ժամկետին ծնեց որդիս՝ առանց որևէ
հիվանդությունների, լիարժեք առողջ։Իմ փորձի հիման վրա հասկացա, որ սքրինինգները խնդիրները հայտնաբերելու ամենահուսա-
լի տարբերակը չեն։

Հաճախ տեղի են ունենում սխալներ, որոնց պատճառով հղի կանայք խորը ապրումներ են ունենում։Այժմ նայում եմ հետ և հասկա-
նում, որ բախտս ուղղակի բերել է։ Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ պրոցեդուրայից հետո հղիությունն ընդհատվում է։ Պետք է 100 ան-
գամ մտածել՝ նախքան որևէ լրացուցիչ պրոցեդուրաներ կատարելը։ Հուսամ, իմ փորձը ձեզ կօգնի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS