Ցավոք, աշնանը և ձմռանը մենք հակված ենք հիվանդանալ բրոնխիտով և հազով, որոնք ծագում են բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների արդյունքում։Բրոնխիտը ի հայտ է գալիս մշտական չոր կամ խոնավ հազով, որը, որպես կանոն, տևում է մի քանի օրից մինչև 3 շաբաթ։Ձեզ ենք ներկայացնում մի բնական հրաշալի միջոց, որը չափազանց արդյունավետ է։ Պարզապես հետևեք այս քայլերին։
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
250 մլ․ կաթ,
1 ճաշի գդալ կարագ,
1 ճաշի գդալ մեղր,
¼ թեյի գդալ սննդի սոդա,
1 ձվի դեղնուց։
Պատրաստումը՝
1. Առաջին հերթին դուք պետք է եռացնեք կաթը և թողնեք, որպեսզի այն սառչի։
2. Ավելացրեք կարագ և մեղր, լավ խառնեք։
3. Այնուհետև ավելացրեք սոդա և ձվի դեղնուց ու ևս մեկ անգամ լավ խառնեք։
Վերջ՝ ձեր դեղամիջոցը պատրաստ է։
Ընդունեք այն 5 օրվա ընթացքում, որպեսզի ստանաք լավ արդյունքներ։
Հրաշալի բնական միջոց խոնավացումը կանխելու համար։
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
1 ճաշի գդալ մեղր,
2 ճաշի գդալ ջուր։
Խառնեք բոլոր բաղադրիչները և օգտագործեք այս միջոցը օրվա մեջ 2 անգամ՝ կեսը առավոտյան և մյուս կեսը երեկոյան։