Դուք իմ երեխաներից մեկի հայրն եք. Դեպք սուպերմառկետում

Տղամարդը սուպեռմարկետում մի գեղեցիկ կնոջ է հանդիպում, ով ձեռքով բարևում է՝ ասելով․

_Բարև Ձեզ։

Տղամարդը տեսնում է իր դիմաց գեղեցիկ շատենկայի, ով ուներ երկար մազեր, ձեռքին պայուսակ էին ու տետրեր։

_Դուք ինձ ճանաչու՞մ եք,_զարմացած հարցնում է տղամարդը։

_Այո, Դուք իմ երեխաներից մեկի հայրն եք։

_… ու տղամարդը մտքով ընկնում է իր ջահել տարիները։

_Աստված իմ, Դուք այն աղջիկն եք, ով եկել էր իմ «մալչիշնիկին» ու պարում էր բոլորի հետ, դե հետո նաև ինձ հետ ու վերջում միասին անց կացրեցինք երեկոն։ Այս ինչքաաան եք փոխվել,_բացականչում է տղամարդն ու կմկմալով շարունակում,_բայց երեխ․․․ ։

Կինը հանգիստ դեմքով նայում է տղամարդուն, ընդհատում ու ասում․
_Ոչ, ես Ձեր երեխայի ուսուցիչն եմ։

Հաջող ուսումնական տարի բոլորին։

Հումորային

Վահագն Դիլբարյան

ԱՂԲՅՈՒՐ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS