Դուք չեք հավատա, բայց այս կինը 45 տարեկան է: Նա կիսվում է երիտասարդ մնալու իր գաղտնիքներով

Սոցցանցերում ժողովրդականություն վայելող 45-ամյա դիզայներ Լյուր Հսուն՝ Թայվանից, հայտնել է իր դեմքի եւ մարմնի երիտասարդության գաղտնիքները: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Կնոջ խոսքով, որին անծանոթները հազվադեպ են 20 տարեկանից ավելին տալիս, խնդիրների հիմնական մասը կարող է լուծվել մաշկի մշտական խոնավացման օգնությամբ: Բացի այդ, տանից դուրս գալով, Հսուն դեմքը եւ մարմինը պատում է արեւապաշտպան քսուքով եւ կանոնավոր կերպով ընդունում կոլլագեն եւ վիտամին C:

Ամեն առավոտ Հսուն խմում է մեկ գավաթ սեւ սուրճ՝ առանց շաքարի, որը «արթնացնում է նրա մաշկը»: Նա խուսափում է ճարպեր ու ածխաջրեր պարունակող մթերքներից՝ դրանք փոխարինելով բանջարեղենով ու մրգերով:

Թայվանում Լյուր Հսուն զբաղվում է ֆեշն-դիզայնով եւ սեփական բրենդն ունի, որը մասնագիտանում է մինի-կիսաշրջազգեստների եւ սվիտերների բնագավառում: Կինն իր հագուստը ցուցադրում է Instagram-ում, որտեղ նա 715 հազար հետեւորդ ունի:

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS