-Դու գործիդ եղիր, ես լուռ կնստեմ․Սկեսուրս օրը մի քանի անգամ գալիս է մեր տուն և․․․Արդեն հոգնել եմ։Մենք ամուսնացել ենք մոտ
կես տարի առաջ: Ես մայրաքաղաքից տեղափոխվեցի ամուսնուս հարազատ փոքր քաղաք: Այստեղ նա առանձնատուն ունի, մեծ այ-
գի: Գեղեցկություն…Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլինեին նրա ծնողները, ովքեր հարևանությամբ էին ապրում:
Ավելի ճիշտ կոնկրետ մայրը, քանի որ սկեսրայրիս հազվադեպ եմ տեսնում:Ամուսնուս ծնողները նույնպես մեծ այգի ունեն, այսինքն
այնքան գործ կա անելու, որ ամբողջ օրը չի բավականացնում: Սակայն սկեսուրս հավանաբար ձանձրանում է տանը կամ ուզում է
մեր կյանքով ապրել, չգիտեմ պատճառը, բայց նա օրական 5-6 անգամ գալիս է մեր տոն:

Սկզբում դրան հանգիստ էի վերաբերվում, քանի որ հասկանում եմ,որ ամուսնուս մայրն է,պետք է նրան հարգալից վերաբերվել: Սա-
կայն երբ հասկացա, որ այդ այցելություններն ինձ խանգարում են ապրել, սկսեցի նյարդայնանալ: Նստում ենք նախաճաշելու, տես-
նում եմ՝ նա կրկին եկավ:Կամ օրվա ընթացքում գալիս նստում է մեր տանը, մինչ ես առօրյա գործերով եմ զբաղված, և ասում է.
-Դու գործիդ եղիր, ես լուռ կնստեմ:

Գիտեք, այնքան էլ հաճելի չէ, երբ որևէ մեկը քեզ անդադար հետևում է:Ամուսինս նրան տվել էր մեր տան բանալաին, և այդ կինն ա-
զատ մտնում է մեր տուն, նույնիսկ երբ տանը չենք:
Ես ու ամուսինս նույնիսկ չենք կարողանում հանգիստ մնալ երկուսով: Երբեմն երեկոյան այգուց աղմուկ եմ լսում, տեսնում եմ, սկե-
սուրս ծառերն է ջրում:Իհարկե, մի կողմից նա օգնում է, բայց նրան ոչ ոք չի խնդրել, բացի այդ, երբ մեծ կինն այնտեղ գործ է անում,
ես չեմ կարող նստել հեռուստացույցի առաջ, եթե նույնիսկ սարսափելի հոգնած եմ:Ծիծաղելի է,երբ մեքենայով ինչ-որ տեղ ենք գնում:

Նա մեզ սկսում է 15 րոպեն մեկ զանգել՝ վերահ սկելով, թե ինչ արագո ւթյամբ ենք մեքենան վարում և արդյոք մենք չենք մրսում: Ես
փորձում եմ ինձ զսպել, բայց արդեն չի ստացվում:Ամուսինս ասում է, որ ուղղակի ուշադրություն չդարձնեմ: Ինչպես բացատրեմ սկե-
սուրիս, որ իր տղան արդեն մեծ է և ինքն իր մասին կարող է հոգ տանել: Հույս ունեմ, որ այս ամենը մի օր կավարտվի:
