Դու երբեք չես կարողանա տղա երեխա ունենալ․․․Ու դա ինձ ասաց հարազատ հայրս։Երբ ես հղիացա առաջին անգամ, միայն այդ ժամանակ իմացա իմ արյան խումբը՝ 3-րդ բացասականն է: Ամբողջ հղիո ւթյան ըն-թացքում անալիզներ էի հանձնում, քանի որ բժիշկը զգուշացրել էր, որ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ:
Ճիշտ ժամկե-տին ծնվեց մեր աղջիկը: Առողջ և դրական ռեզուսով:Երբ աղջիկս 1,5 տարեկան էր, իմացանք, որ երկրորդ բալիկի ենք սպասում: Իհարկե, շատ էինք ուզում այս անգամ էլ տղա ունենալ,բայց ՈՒՁՀ հետազոտու-թյան ժամանակ պարզեցինք, որ աղջիկ է: Մի քիչ տխրեցինք, բայց դա տևեց կես ժամից ոչ ավել:
Ավելի լավ, երկու քույրիկներին միասին լավ կլինի:Այս նորությունը հայտնեցի մեր տանը, իսկ հայրս էլ ասաց.
—Դու երբեք տղա չես ունենա:Եթե օրգանիզմդ ընտրել է աղջիկ,այդպես ամբողջ կյանքում էլ միայն աղջիկ կու-նե-նաս: Բացասական ռեզուսը քեզ համար կատակ չէ:
Ես հորս հետ չվիճեցի,քանի որ երբեք նման բան չէի լսել: Բայց հետո տանը մտա համա ցանց և սկսեցի տարբեր պատմություն-ներ կարդալ: Կա կարծիք,որ բացասական ռեզուսով կանայք միշտ միևնույն սեռի երեխա են ունե-նում: Ի դեպ, շատ են նաև հա-կառակ կարծիքները:
Հույս ունեմ, որ այս տեսությունը չի համապատասխանում իրականությանը,և ես կկարողանամ որդի ունենալ: Իսկ դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ունեմ տղա ունենալու շանսեր: Կա՞ն այնպիսիք, ովքեր ունեն արյան բացա սական ռեզուս, բայց ունեցել են և աղջիկ, և տղա: