Դու էս տան հարսն ես, պարտավոր ես ենթարկվել ու լռել,-ասում էր սկեսուրս ամեն անգամ, երբ փորձում էի ընտանիքում իմ կար-ծիքն արտահայտել․․․
Չէ որ դու հարս ես, պիտի ենթարկվես․․․ Որքան դժվար և տխուր է հարազատ տան մեջ հյուր լինելը…Ես, ամուսինս և սկեսուրս ապ-րում ենք մի տան մեջ: Ես դպր ոցում 3 առարկա եմ դասավ անդում, պատկ երացրեք, թե որ քան շատ դասերի է պետք նախապատ-րաստվել երեկոյան: Իսկ ամուսինս և սկեսուրս ունեն իրենց գործերը և շատ ծանր բնավորություն, սակայն ես արդեն սովոր եմ:
Մի օր զանգեց ընկերո ւհիս և ասաց, որ շաբ աթ օրը մեզ հյուր կգա: Ամո ւսինս և սկես ուրս, բնակա նաբար, ուրախ չէին: Չէ, նրանք ըն-կերուհուս դեմ ոչինչ չունեն, նրանք դեմ են առհա սարակ բոլոր հյուրերին: Ամուսինս ասաց, որ խոսեմ իր մայրիկի հետ, քանի որ իր տունն է, ինքն էլ պիտի որոշի, թե ով կարող է այստեղ գալ:
Առաջին տարին չէ, որ ապրում եմ այս տանը, և արդեն գիտեի, թե ինչպես խոսել սկեսուրիս հետ: Նրա համար չափազանց կարևոր էր՝ 1 շաբաթ շուտ իմանալ, թե ով է գալու իրենց տուն: Այդպես մի անգամ առանց զգուշացնելու եկել էին ծնողներս, սկեսուրս նրանց լավ դիմավորեց, սակայն նրանց գնալուց հետո ինձ 5 օր հանգիստ չէր տալիս…
Հաջորդ օրն ամուսինս հետս չէր խոսում, երբ ես հարցրեցի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր մայրը վրդովված է, ՆՐԱՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ ԵՆ, բնականաբար,խոսքն իմ մասին էր:Շաբաթ օրն արթնացա, և սկսեցի նախապատրաստվել ընկերուհուս գալուն՝ զուգահեռ նկա-տելով ինձ ուղղված՝ ամուսնուս և սկեսուրիս դժգոհ հայացքները:
Իսկ կեսօրին զանգեց Քրիստ ինեն և ասաց, որ չի կարողանա գալ, քանի որ ամո ւսինը տանը չէ, իսկ երեխային չի կարող որևէ մեկի մոտ թողնել…Խնդրեցի ամուսնուս միասին գնալ, իսկ երբ նա ասաց, որ սկեսուրիցս թույլտվություն վերցնեմ, բարկացա և դուրս եկա տանից:
Ամբողջ օրն անցկացրեցի ընկերուհուս հետ և չուզելով տուն եկա, որտեղ ինձ շատ սառը ընդունեցին: Իսկ երբ կեսգիշերին միայնակ նստած էի խոհանոցում և սուրճ էի խմում՝ մտածելով, թե ինչ ան եմ կյան քիս հետ, ինչպես վարվեմ, եկավ սկեսո ւրս, լուռ նայեց ինձ, անջատեց խոհանոցի լույսը և գնաց…
Որքան դժվար և տխուր է հարազատ տան մեջ հյուր լինելը…