Դու ինձ համար ծառայի պես ինչ-որ մեկն ես, այլ ոչ թե սիրելի կին,-օրեր առաջ ասաց ամուսինս․․․Ինչպես շարունակեմ ապրել նրա հետ

Դու ինձ համար ծառայի պես ինչ-որ մեկն ես, այլ ոչ թե սիրելի կին,-օրեր առաջ ասաց ամուսինս․․․Ինչ պես շարունակեմ ապրել նրա
հետ։Ամուսնացել ենք սիրելով, համենայն դեպս այդպես էի կարծում: Այդ ժամանակ արդեն հինգ տարի միասին էինք ապրում, որդիս
երեք տարեկան էր: Եթե անկեղծ՝ ամուսինս երբեք առանձնապես ուշադիր չի եղել իմ նկա տմամբ: Ինձ չի փայփալել, ծաղիկներ չի
նվիրել, դե՛, դա վերագրում էի նրա «խիստ» բնավորությանը:

Որպես կին և տնային տնտեսուհի՝ ես կանոնավոր կերպով կատարում էի իմ դերը՝ արդուկում, լվանում, ամբողջ ընտանիքի համար
ճաշ պատրաստում: Իհա՛րկե, ես հոգ նում էի, բայց ինչ անեի, կարծում էի, որ բոլորն էլ այդպես են ապրում, ումից եմ ես առավել: Ի
զարմանս ինձ, ես սկսեցի նկատել, որ ամուսինս կասկածելիորեն մեծ ուշադրություն էր դարձնում ամառանոցի մեր հարևանի կնոջը:

Նրանք նույնպես երիտասարդ են, նրա կինը միշտ մանիկյուրով է, տարբեր սանրվածքներով,միշտ նորաձև է հագնվում,ոչ թե ինձ նը-
ման: Ես անընդհատ կենցաղային գործերով էի զբաղված, որ անգամ թեյ խմելու ժամանակ չէի ունենում, այնքան հոգնած էի: Ե՛վ աշ-
խատանքի էի գնում,և՛ տանն ամեն ինչ անում,ինչպես «աշխատող ձի»:Իսկ նա իրենով էր զբաղված,ավելորդ անգամ երբեք պարտեզ
չի մտնում, ուտելու ոչինչ չի պատրաստում, բայց փոխարենը միշտ «տոնական է»:

Ես նկատեցի, որ ամուսինս, երբ նրանց հետ որևէ բան է պատահում կամ ինչ-որ խնդրանք, անմիջ ապես թռչում է նրան փրկելու. և՛
պոմպով ջուր է լցնում, և վառա րանը վառում: Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկա ցնել նրանց ամառանոցում, քան մեր սեփա-
կանում տանը:Մի անգամ ես նրան ասացի այն ամենը, ինչ ես մտածում էի, երբ, փոխարենն ինձ օգներ և կարտոֆիլը փխրեցներ, նա
գնաց «փրկելու» հարևանի մանիկյուրը:Ասացի, ինչ մտածում էի:

Եվ նա պատասխանեց իմ դիտողությանը. «Իսկ ի՞նչ էիր ուզում: Որ քեզ ծաղիկնե՞ր նվիրեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Դու կին և
մայր ես: Ուրեմն լվա՛, ճա՛շ պատրաստիր, իմացի՛ր տեղդ:Ինձ տանտիրուհի է պետք, ոչ թե մանիկյուրով տիկնիկ»:Ես առարկեցի, իբր
նրան ավելի հաճախ է օգնում: Ինչի համար ստացա պատասխանը. «Ինձ հանգիստ թող: Քո տեղը խոհանոցում է: Դու չպիտի ասես,
թե ում մոտ գնամ և ում մոտ՝ ոչ: Եթե որոշել ես ցուց տալ բնավո րությունդ, ուրեմն գնա՛ այստեղից»:

Այն,ինչ հետո ես ապրեցի նրա խոսքերից,հնարավոր չէ նկարագրել…Բայց չէ՞ որ այդ ամբողջ տարիներին ես իրոք նրա համար միայն
ծառա եմ եղել, և ոչ թե սիրելի կին:Ես հավաքեցի իմ քաջությունը և նույն օրը, վերցնելով իրերս, երեխայի հետ հեռացա նրանից: Հի-
մա ես ուրիշ կյանք ունեմ,աշխատում եմ,արդեն անցել է երեք տարի:Նա չի տեսնվում իր որդու հետ,ապրուստավճար չի տալիս, կար-
ծես մենք նրա կյանքում չկանք: Բայց ես հավատում եմ, որ այդպես ավելի ճիշտ էր, իմ երեխային այդպիսի «հայրիկ» պետք չէ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS