Դու լավ հայրիկ, ես, երեխեքը քեզ հետ կմնան,-ասաց կինս ու հեռացավ անվերադարձ․․․

Դու լավ հայրիկ,ես,երեխեքը քեզ հետ կմնան,-ասաց կինս ու հեռացավ անվերադարձ․․․Ուզում եմ գրել իմ տխուր պատմության ավարտի մասին…կնոջս դավաճանության մասին…որ տեղի է ունեցել երկու օր առաջ: Ես ու կինս հերթական անգամ խոսեցինք ամեն ինչի մասին. մեր մասին, երեխայի, միմյանց հանդեպ զգացմունքների…

Այս անգամ առանց արցունքների և էմոցիաների: Որոշեցինք, որ կփորձենք հարթել ամեն ինչ:Բայց ամեն ինչ այլ կերպ եղավ. մեր տո ւն եկավ կնոջս սիրո ւհու կինը, նա ամուսնու հեռախոսի մեջ գտել էր նրանց երկխոսությու-նը: Նա մեղադրեց կնոջս, որ քանդել է իր ընթանիքը, ամուսնուն նվիրում է իմ կնոջը, վերցնում երկու երեխանե-րին և հեռանում:

Կինս մի ամբողջ օր գլուխը չէր բարձրացնում, անդադար արտասվում էր: Ես փորձում էի հանգստացնել նրան, բայց, հավանաբար, ես այն մարդը չէի, ում նա կցանկանար տեսնել իր կողքին: Առավոտյան կինս հավաքեց իրերը և ասաց, որ այլևս չի կարող այսպես, իր վրա շատ մեծ բեռ կա:

Թողեց երեխային՝ ասելով, որ ես լավ հայր եմ, և գնաց տանից: Կարծում էի նրա մոտ է գնացել, Աստված նրանց հետ…Ահա և ավարտվեց իմ ամո ւսնությունը: Տարօրինակ է, բայց չեմ զղջում դրա համար: Երեկ էլ զանգել էր զոքանչս, ասաց, որ աղջիկն իր տանն է ապրում, խնդրո ւմ էր՝ գնալ նրա հետևից, փորձել վերականգնել ամեն ինչ:

Ես ոչինչ չպատասխանեցի, ասացի, որ արդեն շատ ուշ է:Աստիճանաբար ամեն ինչ դասավորվում է. երեխային տանում եմ մանկապարտեզ, գնում եմ աշխատանքի: Մի խոսքով, գոհ եմ իմ կյանքից: Իսկ կնոջս և նրա սիրեկա-նին ներել եմ:

Պետք է ապրել ներկայով, այլ ոչ թե կուտակել չարություն նրա համար, ինչ եղել է անցյալում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS