Այս կյանքում տարբեր մարկանց տարբեր բաներ են հարկավոր, մեկը ցանկանում է երջանիկ լինել, մեկ ուրիշը՝ շատ հարուստ, մյուսը ուզում է լավ կրթություն ստանալ և այլն:Մեկի համար կարևոր է լավ վերաբերմունքն ու հոգատարությունը, մեկ ուրիշը կյանքում ամեն ինչ փողով է չափում:
Այս պատմությունը փոքրիկ դաս է մարդկանց համար, ում համար կյանքում առաջնայինը փողն է:Մի աղքատ երիտասարդ սիրում էր մի աղջկա, որը ունևոր հայր ուներ: Աղջիկն ապրում էր շքեղության մեջ: Մի օր տղան աղջկան առաջարկություն արեց և աղջիկը նրան պատասխանեց.
-Քո աշխատավարձի չափ գումարը ես մեկ օրում եմ ծախսում, ես չեմ կարող քիչ գումարով ապրել, դու շատ աղքատ ես և մենք չենք կարող միասին ապրել, գտիր քեզ նման մեկին և ամուսնացիր:
Սակայն տղան ողջ սրտով սիրում էր աղջկան և այդպես էլ չկարողացավ մոռանալ նրան:10 տարի անց նրանք պատահաբար հանդիպեցին առևտրի կենտրոնում:Նրանք սկսեցին:
-Պատկերացնում ես, ամուսինս ամսական 16 000 դոլար աշխատավարձ է ստանում, նա շատ խելացի է:
-Ուրախ եմ, որ երջանիկ ես, — պատասխանեց նա:
Հանկարծ այդ պահին նրանց մոտեցավ կնոջ ամուսինը.
-Օ, պարոն, ուրախ եմ ձեզ տեսնել, թույլ տվեք ներկայացնել կնոջս, — ասաց ամուսինը:
Տղամարդը գլխով համաձայնության նշան արեց և երկու րոպե անց հեռացավ:
-Լսիր, սիրելիս, սա իմ տնօրենն է, պատկերացնում ես նա 100 միլիոն գումար է վաստակում, ամուսնացած չէ, ինչ որ ժամանակ, սիրել է մի աղջկա, սակայն նա քաղքենիի մեկն է եղել, փողի մեռած ու մերժել է նրան:
Պատկերացնո՞ւմ ես, որքան երջանիկ կլիներ այդ կինը նրա հետ ամուսնանալով: