Դու հարս ես ու պետք է ենթարկվես․․․Այս բառերով էր սկսվում իմ ամեն մի օրը

Դու հարս ես ու պետք է ենթարկվես․․․Այս բառերով էր սկսվում իմ ամեն մի օրը

Ես, ամուսինս և սկեսուրս ապ րում ենք մի տան մեջ: Ես դպրո ցում 3 առարկա եմ դասա վանդում, պատկերաց-րեք, թե որքան շատ դասերի է պետք նախապատրաստվել երե կոյան: Իսկ ամուսինս և սկեսուրս ունեն իրենց գործերը և շատ ծանր բնավորո ւթյուն, սակայն ես արդեն սովոր եմ:

Մի օր զանգեց ընկերուհիս և ասաց, որ շաբաթ օրը մեզ հյուր կգա:Ամուսինս և սկեսուրս, բնականաբար, ուրախ չէին:Չէ, նրանք ընկերուհուս դեմ ոչինչ չունեն, նրանք դեմ են առհասարակ բոլոր հյուրերին: Ամուսինս ասաց, որ խոսեմ իր մայրիկի հետ, քանի որ իր տունն է, ինքն էլ պիտի որոշի, թե ով կարող է այստեղ գալ:

Առաջին տարին չէ,որ ապրում եմ այս տանը, և արդեն գիտեի,թե ինչպես խոսել սկեսուրիս հետ Նրա համար չա-փազանց կարևոր էր՝ 1 շաբաթ շուտ իմանալ, թե ով է գալու իրենց տուն: Այդպես մի անգամ առանց զգուշացնե-լու եկել էին ծնողներս, սկեսուրս նրանց լավ դիմավորեց, սակայն նրանց գնալուց հետո ինձ 5 օր հանգիստ չէր տալիս…

Հաջորդ օրն ամուսինս հետս չէր խոսում, երբ ես հարցրեցի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր մայրը վրդովված է, ՆՐԱՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ ԵՆ, բնականաբար, խոսքն իմ մասին էր: Շաբաթ օրն արթ նացա, և սկսեցի նախապատ-րաստվել ընկերուհուս գալուն՝ զուգահեռ նկատելով ինձ ուղղված՝ ամուսնուս և սկեսուրիս դժգոհ հայացքները:

Իսկ կեսօրին զանգեց Քրիստինեն և ասաց, որ չի կարողանա գալ, քանի որ ամուսինը տանը չէ, իսկ երեխային չի կարող որևէ մեկի մոտ թողնել…Խնդրեցի ամուսնուս միասին գնալ, իսկ երբ նա ասաց,որ սկեսուրիցս թույլտվու-թյուն վերցնեմ, բարկացա և դուրս եկա տանից: Ամբողջ օրն անցկացրեցի ընկերուհուս հետ և չուզելով տուն ե-կա, որտեղ ինձ շատ սառը ընդունեցին:

Իսկ երբ կեսգիշերին միայնակ նստած էի խոհանոցում և սուրճ էի խմում՝ մտածելով, թե ինչ անեմ կյանքիս հետ, ինչպես վարվեմ, եկավ սկեսուրս, լուռ նայեց ինձ, անջատեց խոհանոցի լույսը և գնաց…Որքան դժվար և տխուր է հարազատ տան մեջ հյուր լինելը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS