Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դպրոցում ազատ հագուստի քննարկման շրջանակում այսպիսի մեկնաբանություններ եմ կարդում՝ երեխաները իրար միջև տարբերություն կդնեն, լավ ու վատ հագնվածների կբաժանվեն, ծնողը կմտածի՝ ինչ հագցնի, որ երեխան խնդիր չունենա և այլն․․․․
Հարգելի՛ ծնողներ, երեխաների համար հագուկապը նշանակություն չունի և չի ունենա, եթե դուք նրանց մոտ չսկսեք խոսել այդ մասին, եթե ձեզանից գնահատականներ չլսի այս կամ այն մարդու հագուստի, վարքագծի, սոցիալական վիճակի և այլ հատկանիշների մասին։
Եթե ուզում եք, որ երեխաներն ընդունեն միամյան ինչպիսին որ կան, պարզապես մի՛ խանգարեք նրանց, սովորեք երեխաներից: