Դստերս համադասարանցին դպրոցից հետո գալիս է մեր տուն ու մնում մինչ ուշ երեկո…Այդքանից հետո դեռ ինձ էլ մեղադրում են

Դստերս համադասարանցին դպրոցից հետո գալիս է մեր տուն ու մնում մինչ ուշ երեկո…Այդքանից հետո դեռ ինձ էլ մեղադրում են։
Այլևս չգիտեմ՝ թե ինչ անեմ: Դպրոցից հետո ամեն օր մեր տուն է գալիս դստերս համադասարանցին, մնում է մեր տանը մինչ քնելու
ժամը: Դժվար չէ աղջկան հասկանալը. ցերեկները միայն ավագ քույրն է տանը, բայց նա էլ իր գործերն ունի: Իսկ մեր տանը դասերն
է անում ընկերուհու հետ, խաղում, այստեղ իրեն համեղ կերակրում են:

Պիտի խոստովանեմ, որ մենք մեծահարուստ չենք, ու անգամ երբ մի հոգի ավելանում է, մեր բյուջեի վրա ազդում է: Բացի այդ, դս-
տերս համար ամեն օր պաղպաղակ, կոնֆետ կամ որևէ այլ քաղցրավենիք կամ մի համեղ բան եմ գնում, բնականաբար, ստիպված
եմ հիմա այդ ամենից երկուական գնել:Վերջերս մի խմբում գրել էի այս մասին, խորհուրդ հարցրել, բայց այնտեղ ինձ այնքան վիրա-
վորեցին: Գլխավոր մեղադրանքն այն էր, որ ինձ անվանում էին ժլատ, իբր երեխան շատ չի ուտում, իսկ ես ափսոսում եմ մի կտոր
հացը:

Հետո սկսեցին նշել, որ խորհրդային շրջանում սովորական բան էր որևէ մեկի դուռը թակելն ու ջուր ուզելը: Իսկ քեզ ոչ միայն ջուր
կտային, այլև հյութ կամ կոմպոտ: Այո, համաձայն եմ, նամն բան ես էլ եմ հիշում, բայց նաև հիշում եմ, որ մենք հաճախ էինք գնում
մեր ընկերների տանը խաղալու, բայց հենց որ ուտել էինք ուզում, շտապում էինք տուն: Մեր ծնողները մեզ այդպես էին սովորեցնում:

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր մայրս բացատրում, որ շատ հաճախ չի կարելի գնալ որևէ մեկի տուն: Երբեմն հյուր գնալը՝ նորմալ
է, շաբաթական մի քանի անգամ՝ ոչ: Աներեսությունը երբեք ոչ մեկին դուր չի եկել: Ու ինչ էլ որ ուզում են գրել համացանցում, միև-
նույնն է, վստահ եմ, որ եթե իրենք էլ հայտնվեին իմ փոխարեն, նույնպես ուրախությունից չէին թռչկոտի:

Ու ասեմ ավելին, քննադատել պետք է ոչ թե ինձ, այն էլ նրա համար, որ չեմ ուզում պահել ուրիշի երեխային, այլ այդ աղջնակի ծնող-
ներին, որ չեն կարողանում հոգ տանել հարազատ դստեր մասին, որպեսզի վերջինս առավոտից երեկո չմնա օտար մարդկանց տա-
նը:Մի՞թե նորմալ է, երբ քո երեխային կերակրում է օտար կին, նրա հետ դասեր անում, լսում՝ թե ինչ է արել դպրոցում: Երբվանի՞ց է
ճիշտ համարվում այն, որ քո երեխայի պատասխանատվությունը կարող ես գցել նրա համադասարնցու մոր վրա… Երբեք չեմ հաս-
կանա…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS