Ուզում եմ կիսվել մեր ընտանեկան մեծ խնդիրով։ Վերջերս մեր աղջիկն ամուսնացավ։ Նրա ընտրյալը մի երիտա-սարդ է, հասարակ ընատնիքից։ Խելացի ու ընդունակ մարդ է։ Չնայած նրան, որ ես ու ամուսինս այնքան էլ ու-րախ չէինք մեր աղջկա ընտրության համար, այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ նրա կյանքն է և միջա-մտելու իրավունք չունենք։
Փեսայիս ընտանիքը միշտ վարձով է ապրել, և մենք չէինք ուզում, որ նույն ճակատագրին արժանանա նաև մեր աղջիկը։ Ամուսինս բանկից հանեց մեր ամբողջ խնայած գումարը, վաճառեց մեքենան ու ավտոտնակը, և մենք նորապսակների համար 2-սենյականոց բնակարան գնեցինք։ Նվիրեցինք տան բանալիները հարսանիքի օրը։
Բոլորից շատ ուրախացան փեսայի ծնողները։Հարսանիքի հաջորդ օրվանից գրեթե ամեն օր նրանց տուն էր գնում աղջկաս սկեսուրը։ Աղջիկս բողոքում էր, ասում, որ սկեսուրի մշտական այցերի պատճառով ոչ կարո-ղանում է հանգիստ մնալ տանը, ոչ որևէ մեկին հրավիրել տուն։ Օրեր առաջ էլ այդ կինը աղջկաս ասել է, որ պիտի տանը գրանցեն իրեն ու ամուսնուն, նաև դստերը։
Երբ աղջիկս պատասխանել է, որ համաձայն չէ, սկե-սուրը նեղացրել է նրան, վիրավորել, շահամոլ ու ժլատ ան-վանել։Մի քանի օր շարունակ սկեսուրը հանգիստ չէր տալիս աղջկաս ու որդուն, ամեն օր զանգում ու գալիս, սպառ-նում, սկանդալներ սարքում։Ես չէի կարող այդպես թողնել, քանի որ աղջիկս անդադար զանգում էր լացակումած ու գանգատվում։ Պատմեցի ամեն ինչ ամուսնուս։
Նա հենց այդ պահին գնաց մեր խնամիների տուն, ասաց, որ եթե նրանք շարունակեն, ինքը կդիմի ոստիկա-նություն։Հիմա փեսայիս մայրը կարծես թե ուշքի է եկել, հանդարտվել է, աղջիկս էլ ուրախ է, իսկ մեզ դրանից ավել բան պետք չէ։