Դևի մոտ են հայտնվում Պուտինը, Թրամփը և Նիկոլը. Հայկ Պետրոսյանի նոր անեկդոտը. Տեսանյութ…

Հայկ Պետրոսյանի հերթական ստենդափ շոուն ամբողջությամբ քաղաքական թեմայով էր: Այսօր՝ հունիսի 5-ին, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Ամեն ինչ լաՅվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերան:

Հայկի հումորները Հայաստանում տեղի ունեցած #Իմքայլը շարժման ու թավշյա հեղափոխության մասին էին:

Նա անդրադարձավ բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց մասին սովորաբար կատակում է իր ներկայացումների ընթացքում՝ Սերժ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյան, Սեյրան Սարոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Բուռն ծափահարությունների արժանացած հատվածներից մեկը Նիկոլ Փաշինյանին վերբերյալ անեկդոտն էր:
«Դեւը բռնում ա Պուտինին, Թրամփին ու Նիկոլին:
Թրամփին ու Պուտինին ուտում ա, ուզում ա Նիկոլին էլ ուտի, տեսնում ա՝ Նիկոլը լայվ ա մտել (տեսանյութում)»,- ասաց նա:

Նախատեսված էր, որ ներկայացնումը խաղացվելու է միայն 1 անգամ, սակայն պրեմիերայից հետո հայտարարություն եղավ, որ հունիսի 8-ին հանդիսատեսը կրկին այն նայելու հնարավորություն կունենա:

Լրագրողղների հետ զրույցում Հայկը նշեց, որ այսօր ներկա գտնվել ցանկացողների քանակն ավելին է եղել, քան տոմսերինը, եւ ինքը որոշել է նորից ներկայացնել շոուն:

Տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS