Բանաններն ունեն ավելի շատ դրական հատկություններ, քան ուղղակի մատչելի գինն ու քաղցր համը: Զարմանալի չէ, որ բանանը շատ մարդկանց սիրլելի միրգն է:
Բանանը ձեզ ավելի խելացի է դարձնում
Ապացուցված է, որ բանանը լավացնում է ուղեղի գործառույթները, ճանաչողական ունակությունները և դատելու ունակությունը: Դա կապված է բանանի մեջ կալիումի պարունակությամբ, ինչն անհրաժեշտ է ուղեղի պատշաճ աշխատանքի համար:
Օգնում է կանխարգելել երիկամների քաղցկեղը.
Բանանը խթանում է օրգանիզմում կալիումի յուրացումը, այդ կերպ կանխարգելելով երիկամներում քարերի առաջացումը: Դրա շնորհիվ լավանում է նաև ատամների և ոսկորների առողջությունը:
Բանանը օգնում է անեմիայի դեմ պայքարում
Բանանը հարուստ է երկաթով, որն էլ խթանում է և լավացնում արյան որակը, նաև օգնում է պայքարել անեմիայի դեմ:
Բանանը կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը.
Բանանը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, և դա լավ է հատկապես այն դեպքում, եթե տառապում եք դիաբետից:
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԻՆՍՈՒԼՏԻՑ և ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻՑ.
Եթե հաճախ եք օգտագործում բանան, ապա նվազեցնում եք ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկը, քանի որ բանանը հարուստ է կալիումով և նատրիումի պարունակությամբ:
Պայքարում է դեպրեսիայի դեմ.
Բանանը հարուստ է տրիպտոֆանով, որը միրգն օգտագործելու ժամանակ վերածվում է սերոտոնինի, իսկ դա ազդում է ուղեղի վրա, ինչի արդյունքում ունենում եք ավելի բարձր տրամադրություն: