Դուք ամեն գիշեր կամ չափազանց հաճախ նույն ժամին արթնանում եք ու չեք հասկանում, թե ի՞նչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ
Ահա, եկել է ժամանակը պարզելու դա…
Չինական բժշկության մեջ կա օրգանիզմի բիոլոգիական ժամացույցի հասկացություն, ինչն էլ կօգնի բացա-հայտել, թե ինչում է խնդիրը, ինչու եք գիշերն արթնանում նույն ժամին:
1. Եթե չեք կարողանում քուն մտնել 21:00-23:00 ընկած ժամանակահատվածում
Սա արյունատար անոթների ակտիվության շրջանն է: Եթե այս հատվածում չեք կարողանում քնել, ապա խն-դիրը իմունիտետի հետ է կապված, մակերիկամների կամ վահանաձև գեղձի:
Հոգեբանական պատճառներից են սթրեսսը, մտքերի խառնաշփոթը և սեփական անձի վրա չափազանց կեն-տրոնացումը:
2. Եթե չեք կարողանում քուն մտնել 23:00-01:00 ընկած ժամանակահատվածում
Սա լեղապարկի ակտիվ ժամանակահատվածն է: Այն պատասխանատու է ճարպերի վերամշակման համար, որոնք դուք հավաքել եք օրվա ընթացքում: Եթե այս ժամանակահատվածում եք արթնանում, ապա պետք է ավելի առողջ սնունդ ընդունեք:
Հոգեբանական պատճառը ձեզ կամ ինչ-որ մեկի հանդեպ քննադատական մոտեցումն է:
3. Եթե չեք կարողանում քուն մտնել 01:00-03:00 ընկած ժամանակահատվածում
Սա լյարդի ակտիվության ժամանակահատվածն է: Ժամանակն է հետևել սննդի ընդունման ճիշտ կանոն-ներին և հրաժարվել ալկոհոլից:
Հոգեբանական պատճառը՝ զայրույթ, կուտակված չարություն, մեղքի զգացում
4. Եթե չեք կարողանում քուն մտնել 03:00-5:00 ընկած ժամանակահատվածում
Այս ընթացքում թոքերը թթվածին են հավաքում, որ մյուս օրգաններին փոխանցեն: Այս ընթացքում արթնա-ցող մարդկան բնորոշ է դեպրեսսիան, նրանք հաճախ են տխրություն, ցավ զգում: Անցեք առողջ սննդակարգի և մաքուր օդի շատզբոսնեք:
5. Եթե չեք կարողանում քուն մտնել 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում
Սա հաստ աղիքի ակտիվության շրջանն է: Տարօրինակ ոչինչ չկա, եթե արթնանաք այս ժամին: Աղին իր բնականոն գործունեությունն է ծավալում: Ամեն դեպքում, եթե դա ձեզ անհանգստացնում է, ապա շատ ջուր խմեք:
Հոգեբանական պատճառը՝ դուք անելանելի իրավիճակում եք, կամ անհամբեր ինչ-որ բանի եք սպասում:
Առողջ եղե՛ք: