Եթե դուք կամ Ձեր երեխան տառապում է նևրոզով ամպայման կարդացեք սա

Մեզանից ցանկացածը մեկ անգամ չէ, որ հայտնվել է ​​ դժվարին իրավիճակներում, որտեղ կյանքի հետ կապված խնդիրների հարցում որոշում կայացնելն  առաջացնում է ներքին անհանգստություն, գրգռվածություն, աշխատունակության նվազում: Մշտական ​​հոգնածությունը, անքնությունն ու վախի զգացողությունը, տրամադրություն չունենալը և որևէ բան  դժկամությամբ  անելը հաճախ անվանում են նևրոզ: Բայց ի՞նչ է այն իրականում։

Նևրոզը նյարդային հոգեկան խանգարում է, որի պատճառը տրավմատիկ հանգամանքներն են, որոնք սերտորեն կապված են մարդու կյանքում կարևոր հարաբերությունների հետ: Նևրոզը հոգեբուժական հիվանդություն չէ, այն վերաբերում է սահմանային հոգեվիճակին և երբեք չի հանգեցնում հոգեկան հիվանդության: Որպես նևրոզի հիմնական ախտանիշ՝ նշվում է լիովին չգիտակցված  ներքին կոնֆլիկտը:  Նևրոզի արտաքին նշանները կարող են նման լինել մարդու ներքին օրգանների որոշ հիվանդությունների ախտանշաններին:

Նևրոզի առաջացման պատճառները

Նևրոզի առաջացման պատճառ  կարող են լինել տարբեր գործոններ: Սա բնորոշ է նյարդային համակարգին  և մարմնի  կառուցվածքային առանձնահատկություններին, ինչպիսիք են անձի տիպը, դաստիարակությունը,  հիվանդությունները և կրթությունը:

Նյարդային համակարգի հորիզոնները նեղացնելուն  հանգեցնում են  նևրոտիկ  հոգեբանական տրավմաները, կոնֆլիկտները և  խնդիրները լուծելու  բացասական փորձը, սթրեսը: Այդ հոգեբանական ցնցումները կարող են առաջանալ դեռ  մանկության շրջանում և ուղեկցել մարդուն նրա ամբողջ կյանքի ընթացքում:    Հետագայում, այս կամ այն ոլորտում  բացասական փորձը կարող է ուղղվել գործունեության այլ ոլորտներ: Ավելի ուշ այն  կարող է առաջացնել դեպրեսիա, կարող են   ի հայտ գան  վախեր և մշտական ​​հոգնածություն, ագրեսիվություն, դյուրագրգռություն և, որպես հետևանք, կյանքի նկատմամբ  դժգոհության զգացողություն: Նևրոզի ախտանիշերը կարող են չափազանց բազմազան լինել: Բայց որպես նևրոզը բնութագրող հիմնական ախտանիշ՝ հանդես է գալիս ներանձնային կոնֆլիկտը, որը չի գիտակցվում մարդու կողմից:

Նևրոզի բուժումը

Նևրոզի բուժման համար անպայման պետք է հաշվի առնել սրտանոթային և մարսողական համակարգերի վիճակը:  Ախտորոշումը կատարելուց հետո կարող են նշանակված լինել բարդ թերապևտիկ միջամտություններ, այդ թվում՝ այնպիսի դեղանյութեր, որոնք կարգավորում են օրգանիզմի   կոնկրետ համակարգերը:   Որոշ դեղամիջոցների միջոցով նևրոզի բուժումը գործնականում անհնար է: Նևրոզի բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է: Պետք է ընդգծել, որ  նևրոզի բուժմամբ  պետք է զբաղվի ոչ թե  հոգեբանը, այլ հենց  հոգեթերապևտը, ով տիրապետում է հոգեմետ դեղամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությանը: Նևրոզը պահանջում է բուժման կուրս: Ճիշտ ընտրված դիետան, մերսումը, զբոսանքները բնության մեջ, ջրային պրոցեդուրաները տալիս են  լավ արդյունք:  Բայց մենք պետք է հիշենք, որ նևրոզի բուժման ժամանակ  ամենակարևորը հիվանդի՝ առաջացած խնդիրները հաղթահարելու   ցանկությունն ու մտադրությունն է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS