50գրամ սամիթի սերմը լցնել գինու մեջ, 15-20 եփել թույլ կրակի վրա։ Թրմել մեկ ժամ, քամել և ընդունել 50-60գրամ՝քնից առաջ։Այս միջոցը անվնաս է և ապահովվում է առողջ քուն։
Մանրացրած գայլուկի կոներին ավելացնել օղի՝ 1:4 հարաբերությամբ։ Թրմել 10-14օր մութ տեղում՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով, այնուհետև քամել։ Ընդունել 5 ական կաթիլ՝ մեկ ճշ․ գդալ ջրով խառնած՝ օրը երկու անգամ։
Երկրորդ անգամը ընդունել քնելուց առաջ։
Քնելուց առաջ ոտքերը լվանալ տաք ջրով։ Այս գործողությունը հանում է հոգնածությունը, հանգստացնում է նյարդային համակարգը, նպաստում է քնելուն։
Կատվախոտի թուրմ՝ 1 ճշ․ գդ․ արմատին ավելացնել մեկ բաժակ եռացրած սառեցրած ջուր։ Թրմել 6-8 ժամ և քամել։Ընդունել մեկական ճշ․գդ․՝օրը երեք անգամ։
Կատվախոտի եփուկ՝ 1 ճշ․ գդ․ մանրացրած արմատին ավելացնել եռացրած ջուր, 15 րոպե եռացնել թույլ կրակի վրա։ Տաս րոպե թրմել և քամել։Ընդունել մեկական ճշ․գդ․՝ օրը երեք անգամ։
Կատվախոտի սպիրտային թուրմ- ընդունել 15-20 ական կաթիլ՝ քնելուց առաջ։ Հանգստացնում է նյարդային համակարգը։