«Եթե լուրջ ներդրումներ չհոսեն դեպի սահմանամերձ շրջաններ ու փոքր քաղաքներ, ապա 10-15 տարի հետո այնտեղ բնակչություն չի մնա». Զ. Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է.

Եթե լուրջ ներդրումներ չհոսեն դեպի սահմանամերձ շրջաններ ու փոքր քաղաքներ, ապա 10-15 տարի հետո այնտեղ բնակչություն չի մնա, կամ կմնան հիմնականում ծերերը: Այդ պրոցեսը շատերիս կյանքում է պատահել, երբ երիտասարդներն ուսման նպատակով Երևան գալուց հետո մնում են այստեղ, այս պրոցեսը տարիներ շարունակ եղել է և կա: Կա ոչ թե այն բանի պատճառով, որ մարդիկ իրենց ծննդավայրերը չեն սիրում, կամ ուղղակի չեն ուզում ապրել այնտեղ, այլ կա, քանզի Երևանից, մի քիչ էլ Գյումրիից, Վանաձորից, Կապանից հետո մնացած տեղերում չկա նույնիսկ երեխային այգի, խաղահրապարակ տանելու տարրական պայմաններ, չկան զբոսանքի վայրեր, էլ չեմ ասում՝ աշխատատեղերի մասին: Խնդիրների մասին շատ չխոսեմ, շատերը քաջատեղյակ են, լուծումներ են պետք. Ինձ թվում է՝ կարելի է օրենսդրական մակարդակով ստիպել մասնավոր հատվածին Երևանի և մարզերի իր գրասենյակների աշխատողներին հավասար աշխատավարձ վճարեն, օրինակ բանկերի պարագայում նույն աշխատանքի համար երբեմն 50 տոկոս և ավելի քիչ են վարձատրում մարզերում աշխատողներին, մյուս կարևոր քայլը կլինի գազի և էլ. հոսանքի գների տարբերությունը Երևանի և մարզերի միջև, մարզերում պետք է դրանք ավելի քիչ լինեն, ԵՄ և այլ դոնորներից եկող ծրագրերը լավն են, բայց մի տեսակ ցաքուցրիվ են ու արդյունքը շատ տեսանելի չէ, կարելի է առաջարկել մեր գործընկերներին մեկ կամ երկու տարի կենտրոնանալ 1 համայնքի վրա, օրինակ՝ 2019թ ին բոլոր ներդրումներն ուղղել Ճամբարակին, Բերդին կամ Նոյեմբերյանին: Չգիտեմ, միգուցե շատ տարբեր բաներից խոսեցի, բայց հավատացեք՝ խնդիրն օրհասական է ու Հայաստանը միայն Երևանը չի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS