Գերմանական ծագումով ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին համարվում է այսպես կոչված «սև իրականության» ներկայացուցիչը: Այսօր մենք ընտրել ենք Բուկովսկու լավագույն խորիմաստ մտքերը՝ կյանքի, սիրո և միայնության մասին:
Լավ է, երբ կա գնալու տեղ, այն ժամանակ, երբ ամեն ինչ վատ է:
Կյանքի նկատմամբ իմ տեսակետը հետևյալն է. խուսափել մարդկանց հետ շփվելուց: Որքան քիչ եմ նրանց հանդիպում, այնքան լավ եմ ինձ զգում:
Ես ամուսնացած եմ, բայց առանց կնոջ. իմ կինն իմ սեփական կյանքն է:
Ես սովորաբար վատն եմ, իսկ երբ լավն եմ, ապա լավն եմ սատանայի պես:
Պարզապես ապրել, քանի դեռ չես մեռել՝ արդեն իսկ բարդ աշխատանք է:
Ինչպե՞ս կարելի է հավատալ մի էակի, որն ամեն ամիս արյունահոսում է, սակայն չի մահանում:
Երբ դու հարբած ես, աշխարհն առաջվա պես կողքիդ է, սակայն գոնե կոկորդիցդ բռնած չէ:
Որ սկսես աշխարհը փրկել, հարկավոր է փրկել մարդկանց մեկ առ մեկ: Բոլորին փրկելը ռոմանտիզմ է կամ քաղաքականություն:
Սեքսը մեծ բան է միայն այն ժամանակ, երբ այլ զբաղմունք չունես:
Դեպրեսիան ու ինքնասպանությունը հաճախ սխալ դիետայի արդյունք են:
Գրողները հուսահատ մարդիկ են, իսկ երբ նրանց մոտ հույս է ծնվում, նրանք դադարում են գրող լինել:
Ցանկացածն էլ 25 տարեկանում կարող են հանճար լինել, իսկ 50 տարեկանում դրա համար ինչ-որ բան պետք է անել:
Գործերը լավ են գնում, բայց հայտնի չէ՝ ուր:
Իհարկե,մարդուն կարելի է սիրել, եթե նրան չափից շատ մոտիկից չես ճանաչում:
Այս աշխարհի խնդիրը կայանում է նրանում, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ հիմարները՝ ինքնավստահությամբ:
Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, այլ, որ վստահել է քեզ ավելի շատ, քան արժանի ես:
Գեղեցկությունը դատարկ բան է: Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես է բախտդ բերել, որ գեղեցիկ չես, քանի որ եթե մարդկանց դուր ես գալիս,
ապա գիտես, որ պատճառն ուրիշ բանում է:
Եթե ձեզանում այլևս հոգի չի մնացել և դուք դա գիտակցում եք, ուրեմն դեռ հոգի կա:
Եթե դու անասուն ես, այդպես էլ ասա: Թե չէ մեկ ուրիշը կասի: Իսկ եթե դու ասես, նրանք զինաթափ կլինեն:
— Առաջին բանը, որ քեզնում հավանեցի, – ասաց Լիդիան, – այն է, որ դու հեռուստացույց չունես:
Ես չափից շատ լավ գիտեմ իմ թերությունները փոխադարձ սեր պահանջելու համար:
Օրեցօր ես ժամանակն ուղարկում եմ արտաքնոց:
Որոշ մարդիկ չեն կարող խենթություններ թույլ տալ. նրանց կյանքը սարսափելի ձանձրալի է:
Եթե ջենթլմեն չեք կարող լինել, գոնե խոզ մի եղեք:
Գտիր այն, ինչ սիրում ես, և թող այն քեզ սպանի:
Ես չեմ հավատում, որ աշխարհը հնարավոր է փոխել դեպի լավը: Ես հավատում եմ, որ կարելի է փորձել այն ավելի վատը չդարձնել:
Միշտ ինչ-որ մեկը փչացնում է օրդ կամ ամբողջ կյանքդ:
— Ես կարծում եմ՝ ինձ հարկավոր է խմել:
— Խմել հարկավոր է բոլորին, պարզապես նրանք դրա մասին չգիտեն: